Գյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրը
Օգոստոսի 11-ին Գյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրը։ Միջոցառումների շարքն իրականացվում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի նախաձեռնությամբ՝ Գյումրիի քաղաքապետարանի, ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ինչպես նաև Հայաստանում Erasmus+ Երիտասարդություն և Եվրոպական Համերաշխության Կորպուս ծրագրերի տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ։
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հանրային կապերի պատասխանատու Արուսյակ Գյունաշյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս տարի ևս կազմակերպվում է հագեցած ու բազմաբովանդակ տոնական ծրագիր՝ նպատակ ունենալով առավել տեսանելի և լսելի դարձնել երիտասարդների ձայնը։
Տոնական օրվա միջոցառումների շարքը կբացվի ժամը 16:00-ին՝ «Erasmus+ Երիտասարդություն և Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի հանրային տեղեկատվական արշավով։ Այդ օրերին Գյումրիում հյուրընկալված Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրի շուրջ 25 շրջանավարտ կամավորներ քաղաքի տարբեր հատվածներում անցկացվող արշավի միջոցով երիտասարդներին մանրամասն տեղեկություններ կտրամադրեն եվրոպական երիտասարդական հնարավորությունների և կամավորական նախաձեռնությունների մասին:
Արշավին կհաջորդի օրվա առանցքային իրադարձություններից մեկը՝ ժամը 17:00-ին Աբովյան ճեմափողոցում մեկնարկելիք «Ձգտումների խճանկար» մասնակցային նախաձեռնությունը։ Տեղադրվելու է մեծածավալ խորհրդանշական խճանկար, որի առանձին հատվածներում երիտասարդները ներկայացնելու են իրենց ձգտումները, նպատակները, երազանքներն ու ապագայի վերաբերյալ սեփական տեսլականը։ Նախաձեռնության նպատակն է ստեղծել բաց հարթակ ինքնարտահայտման, փոխադարձ ճանաչման ու մասնակցային երկխոսության համար։
Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումները կեզրափակվեն երեկոյան՝ ժամը 19:30-ից մինչև 22:00-ն Աբովյան ճեմափողոցում տեղի ունենալիք մեծ բացօթյա համերգով։ Գյումրեցիները և քաղաքի հյուրերը հնարավորություն կունենան վայելելու սիրված երգիչ Էրիկ Կարապետյանի և ինքնատիպ «DJ Sianna»-ի կատարումները։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում