Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ չնայած Իրանի շուրջ զարգացումների պատճառով ստեղծված էներգետիկ խնդիրներին և գնաճին՝ չեն պատրաստվում գործարք կնքել Ռուսաստանի հետ: «Եթե Բրյուսելը վերսկսի Մոսկվայի հետ բիզնեսը, ավելի շատ պատերազմներ կլինեն։ Նման փորձ ունեցել ենք: Ուստի պետք է շատ զգոն լինենք և չտանք այն, ինչ Ռուսաստանն ուզում է, քանի որ նրանց ախորժակը միայն կմեծանա»,- կարծիք է հայտնել Կալասը։
ԵՄ դիվանագիտության ղեկավարը հավելել է՝ չնայած ԱՄՆ-ը Եվրոպայի դաշնակիցն է՝ իրենք այդքան էլ չեն հասկանում ամերիկյան կողմի վերջին գործողությունները:
«Մեզ հետ չեն խորհրդակցել, չենք հասկանում Իրանում պատերազմի նպատակները: Միևնույն ժամանակ, պատրաստ ենք ներդրումներ կատարել մեր հարաբերությունների մեջ: Բայց տանգոն մենակ չեն պարում»,- ընդգծել է պաշտոնյան:
Կալասը հավելել է՝ վերջին տարին ապացուցեց, որ ամենաարդիական բառը «անկանխատեսելիությունն» է:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից