Բաքվում պահվող մնացած հայերի շուտափույթ ազատ արձակումն ավելի կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը. Միրզոյան
Հայաստանի իշխանությունները վստահ են, որ Ադրբեջանում պահվող հայերի շուտափույթ ազատ արձակումը ևս մեկ քայլով կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը։ Այս մասին Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Ադրբեջանում պահվող անձանց, գերիների վերաբերյալ դիրքորոշումը նույնն է, ես գերադասում եմ այս հարցի շուրջ բարձրաձայն և հրապարակային չխոսել, այլ աշխատել։ Երբ արդյունք է լինում, հանրությունը տեղեկացվում է։ Մենք ողջունում ենք վերջերս 4 գերիների ազատ արձակումը և վստահ ենք, որ բոլոր մնացած պահվող անձանց շուտափույթ ազատ արձակումը ևս մեկ քայլով կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը։
Մենք աշխատում ենք այս ուղղությամբ, նաև Ադրբեջանի և առաջին հերթին Ադրբեջանի գործընկերների հետ ենք այս մասին խոսում։ Այս պահին արդյունք չկա։ Սա այն հարցն է, որ կամ կա արդյունք, կամ չէ։ Աշխատում ենք, իհարկե, չի կարող այս հարցը վերանալ մեր օրակարգից, արդյունք լինի կիմանաք»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին