Բացահայտվել է Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների պաշտոնյաների կողմից 450 մլն դրամի հափշտակման դեպք. ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսեւորումներն արմատախիլ անելու սկզբունքին, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակման դեպք:
ԱԱԾ-ից հայտնում են, որ մասնավորապես, փաստական տվյալներ են ստացվել, որ Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերի մի շարք պատասխանատու պաշտոնատար անձինք, ծառայության շահերին հակառակ, չկատարելով իրենց պաշտոնեական լիազորությունները եւ չարաշահելով պանշտոնեական դիրքը, պատշաճ կերպով չեն վերահսկել քաղաքապետարանի հետ դեռեւս 2014 թ. կնքված պայմանագրով բազմաբնակարան շենքերի աղբատարերի սպասարկման, շինարարական աղբի տեղափոխման եւ գետերի հուների մաքրման աշխատանքներն իրականացնելու պարտականությունը ստանձնած «Դավարս» ՍՊԸ-ի գործունեությունը:
Պաշտոնատար անձինք անտեսել են ընկերության կողմից պայմանագրի կետերի պարբերաբար խախտման դեպքերը, ստորագրել են ընկերության ծառայողների կողմից ուռճացված տվյալներով կազմված կատարողական ակտերը, ինչպես նաեւ՝ աշխատանքների ու ծառայությունների մատուցման ընդունման-հանձնման արձանագրությունները։
Արդյունքում՝ 2015-2019 թթ. ընթացքում ընկերությանը փոխանցված 1.862.000.000 ՀՀ դրամից վատնման եղանակով հափշտակվել են առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 450.000.000 ՀՀ դրամի պետական միջոցներ:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով, կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները եւ կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված անձանց շրջանակը պարզելու, պատասխանատվության ենթարկելու, պատճառված վնասի չափը հստակեցնելու եւ վերականգնելու ուղղությամբ:


















































Ֆինանսների նախկին նախարարի տեղակալը պետությանը պատճառել է 125 միլիոն ՀՀ դրամի վնաս, նրան մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ
Կասկածելի ուղևորուհի՝ Երևան-Կիև չվերթում (տեսանյութ)
ԱԱԾ-ն բացահայտել է ֆինանսական բուրգի մասնաճյուղ ստեղծելու եւ առանձնապես խոշոր չափերով գումարներ ներգրավելու դեպք
Գագիկ Խաչատրյանի նախկին տեղակալը պետությանը հասցրել է 1,7 մլրդ դրամի վնաս. նա հետախուզվում է. ԱԱԾ բացահայտումը
Խոշոր չափերի թմրամիջոցի մաքսանենգության առթիվ հարուցվել է քրգործ. ձերբակալվել է 23-ամյա երկքաղաքացի կին. (տեսանյութ)
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից