Թրամփը հրաժարվել է Գրենլանդիայի համար պատժամիջոցների մտքից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը փետրվարի1-ին նախատեսում էր եվրոպական երկրների դեմ լրացուցիչ մաքսատուրքեր կիրառել Գրենլանդիայի պաշտպանությանը մասնակցելու համար, նախօրեին հայտարարել է, որ առայժմ չի կիրառի դրանք։ Այս հայտարարությունը Թրամփն արել է իր Truth Social սոցիալական ցանցում՝ Դավոսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպումից հետո։
«Հիմք ընդունելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ ունեցած շատ արդյունավետ հանդիպման արդյունքները՝ մենք ձեւակերպել ենք ապագա գործարքի շրջանակները՝ կապված Գրենլանդիայի եւ, փաստացի ողջ արկտիկական տարածաշրջանի հետ»,- գրել է Թրամփը։
«Այս համաձայնությունը, եթե վերջնականապես ձեւակերպվի, կլինի գերազանց համաձայնություն Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի բոլոր երկրների համար։ Այս փոխըմբռնման հիման վրա ես չեմ կիրառելու այն մաքսատուրքերը, որոնք նախատեսվում էր ներդնել փետրվարի 1-ից»,- գրել է նա։
BBC- ն հաղորդում է, որ ԱՄՆ բանակցություններ է վարում «Ոսկե գմբեթի» եւ Գրենլանդիայի շուրջ։ «Ոսկե գմբեթը» լայնամասշտաբ հակահրթիռային պաշտպանության համակարգ է, որի շինարարության մեկնարկի մասին Թրամփը հայտարարել էր անցյալ տարի։
ԱՄՆ նախագահի խոսքով` հետագա բանակցություններով կզբաղվեն փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը եւ այլ պաշտոնյաներ։
Թրամփի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումը տեղի է ունեցել Դավոսի ֆորումի շրջանակներում։
ԱՄՆ նախագահը CNBC հեռուստաընկերությանն ասել է, որ այժմ բանակցությունների սեղանին է «գործարքի հայեցակարգը», եւ այն համապատասխանում է Գրենլանդիայի հարցով իր նպատակներին։


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով