ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
Սահմանադրական դատարանը քննության առարկա չդարձրեց ՍԴ կազմի իրավազորության, մասնավորապես, ՍԴ դատավորներ Սեդա Սաֆարյանի ու Դավիթ Խաչատուրյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ միջնորդությունը։
ԱԺ ընտրությունների արդյունքները ՍԴ-ում բողոքարկող ընդդիմադիր «Հայաստան» դաշինքն ու ԲՀԿ-ն բարձրացրին այդ հարցը, սակայն այն կարող էր քննարկման առարկա դառնալ և ՍԴ որոշման հանգեցնել միայն այն դեպքում, եթե դատավորներից որևէ մեկը բարձրացներ այն։ Սակայն ՍԴ դատավորներից որևէ մեկն այդ հարցը չբարձրացրեց։
ՍԴ դատավոր Արման Դիլանյանն էլ նշեց, որ ՍԴ-ում բարձրացված բոլոր հանգամանքներն իրենք արդեն իսկ մանրակրկիտ քննարկման առարկա են դարձրել աշխատակարգային նիստի ընթացքում․ «Շատ ավելի խորը քննարկման առարկա են դարձել, քան այստեղ դուք եք քննարկել։ Շատ ավելի շատ հանգամանքներ են քննարկվել, քան այստեղ դուք եք քննարկել»,- ասել է նա։


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ