Ամերիկայի դռները լիովին փակ են ապաստան խնդրողների համար
Գերագույն դատարանի որոշմամբ ԱՄՆ-ն այլևս փախստականների չի ընդունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը։ «Ամերիկայի դռները լիովին փակ են ապաստան խնդրողների համար։ Մենք համաձայնություններ ենք ձեռք բերել, որ եթե դուք ապաստան եք ցանկանում, ապա մենք կգտնենք երկիր, որը պատրաստ է ընդունել ձեզ», - լրագրողներին ասել է Միլլերը՝ մեկնաբանելով Գերագույն դատարանի որոշումը։
Բացի այդ, Միլլերը «կեղծ» է որակել սահմանին ապաստան տրամադրելու մասին հայտարարությունները: Նրա խոսքով՝ շատ դեպքերում ապաստան խնդրողներն ԱՄՆ-ն են հասնում այլ երկրներով, և եթե ապաստան են ցանկանում, ապա նախ պետք է այդ երկրներում խնդրեն։ «Յուրաքանչյուր դեպքում դրանք կա՛մ հանցագործներ են, կա՛մ մարդիկ, որոնք օգուտներ են փնտրում, սոցիալական աջակցություն, տնտեսական աջակցություն փնտրող միգրանտներ են և այլն։ Նրանք գալիս են ընտանիքի անդամների հետ վերամիավորվելու և այլն։ Սակայն նրանց համար լավ լուրն այն է, որ կան այլ երկրներ, որոնք պատրաստ են ընդունել նրանց», - նշել է Սպիտակ տան պաշտոնյան։
Ավելի վաղ ԱՄՆ Գերագույն դատարանը որոշում էր ընդունել, որ ամերիկյան վարչակազմը կարող է չեղարկել Սիրիայից և Հայիթիից փախստականների համար ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը: Մեկ այլ որոշմամբ դատարանը սահմանել էր, որ ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահման ժամանող միգրանտներն իրավունք չունեն ապաստանի դիմում ներկայացնել այնքան ժամանակ, քանի դեռ չեն հատել Մեքսիկայի հետ սահմանը. այսպիսով, ամերիկացի սահմանապահները կարող են հենց սահմանին նրանց հետ ուղարկել։
Ինչպես նշում է The Washington Post-ը, սպասվում է, որ Գերագույն դատարանի որոշումը կազդի ոչ միայն Հայիթիի և Սիրիայի համայնքների վրա, այլև, հնարավոր է, կվերաբերի 17 երկրից ժամանած շուրջ 1,3 միլիոն միգրանտի, որոնք ունեն ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ