Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանը 15 տարով 150 մլն դոլարի վարկ է վերցնում՝ բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար. Տոկոսը՝ 4.66 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնություն Հուշարձանների պահպանությունը պետք է ամրագրվի, անկախ նրանից՝ այս պահին կասկածներ կան, թե ոչ «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոն պայմանագրի ժամկետը երկարաձգվում է Վաղարշյան-Քոչար խաչմերուկում բախվել են «Mercedes ML»-ն ու «Hyundai»-ն Սա արյունահեղություն է, եվ այդ պատճառով ես ուզում եմ օգնել. Թրամփ Ռուսաստանի նախագահը կհանդիպի ԱՄՆ հատուկ դեսպան Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ ՍԴ դատավորները ևս հավելավճար կստանան. Կառավարությունը հավանություն տվեց օրինագծին Ադրբեջանում Առնո Բաբաջանյանի երաժշտությունն անվանել են «Բաքվի բանահյուսություն»․ Արա Բաբաջանյանը դիմել է իրավաբաններին Կառավարության 2026 թվականի հունվարի 22-ի հերթական նիստը Կեղծ օղիներ պատրաստած և իրացրած անձինք վերականգնել են պետությանը պատճառված 6 մլն դրամի վնասը Մենք այդքան տարիներ պաշտպանել ենք նրանց, բայց ոչինչ չենք ստացել

Հայաստանը 15 տարով 150 մլն դոլարի վարկ է վերցնում՝ բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար. Տոկոսը՝ 4.66Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնությունՀուշարձանների պահպանությունը պետք է ամրագրվի, անկախ նրանից՝ այս պահին կասկածներ կան, թե ոչ«Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոն պայմանագրի ժամկետը երկարաձգվում էՎաղարշյան-Քոչար խաչմերուկում բախվել են «Mercedes ML»-ն ու «Hyundai»-նՍա արյունահեղություն է, եվ այդ պատճառով ես ուզում եմ օգնել. ԹրամփՌուսաստանի նախագահը կհանդիպի ԱՄՆ հատուկ դեսպան Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետՍԴ դատավորները ևս հավելավճար կստանան. Կառավարությունը հավանություն տվեց օրինագծինԱդրբեջանում Առնո Բաբաջանյանի երաժշտությունն անվանել են «Բաքվի բանահյուսություն»․ Արա Բաբաջանյանը դիմել է իրավաբաններինԿառավարության 2026 թվականի հունվարի 22-ի հերթական նիստըԿեղծ օղիներ պատրաստած և իրացրած անձինք վերականգնել են պետությանը պատճառված 6 մլն դրամի վնասըՌԴ նախագահը մտադիր է Խաղաղության խորհրդին 1 մլրդ դոլար ուղղել` ԱՄՆ-ում սառեցված ռուսական ակտիվներիցՄենք այդքան տարիներ պաշտպանել ենք նրանց, բայց ոչինչ չենք ստացելՀետախուզվում է Սուրեն ԱբրահամյանըՌուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերըԻնչպես են հայերը հայտնվել ադրբեջանական քարոզչաֆիլմում. «Հետք»Սա մեր պատերազմը չէ, Եվրոպան պետք է զբաղվի դրանովՌուսաստանը դեկտեմբերին օրական կորցրել է մոտ 1000 մարդ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՀետաձգված եպիսկոպոսաց ժողովը՝ Ավստրիայում․ ո՞ւմ է հրավիրել կաթողիկոսը, ո՞վ կգնա, և ի՞նչ կքննարկվիՄանուէլ Պետրոսյանը և Անահիտ Մկրտչյանը` շախմատի չեմպիոններԵՄ-ն պատրաստ է աջակցել Նախիջևանում երկաթուղային գծի վերականգնման նախագծերին. Մարթա ԿոսԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 10 մարզերում«Խաղաղության խորհուրդը» հավակնում է համաշխարհային կարգավորող կառույցի դերինԴեսպան Նարեկ Մկրտչյանն Արիզոնայում մասնակցել է կոնգրեսական Աբրահամ Համադեի կազմակերպած ընդունելությանըԿամո Ցուցուլյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչումՆերկայացվել է «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակըԹրամփը հրաժարվել է Գրենլանդիայի համար պատժամիջոցների մտքիցՆիկոլ Փաշինյանը ժամանել է ՇվեյցարիաՑերեկը` առանց տեղումների եղանակ, գիշերը` ձյուն. Երեւանի ամենատաք ու ամենացուրտ օրերըՆախատեսվում է կյանքի կոչել «Հայֆիլմի» վերագործարկման ծրագիրըԻսրայելական հարվածի հետեւանքով Լիբանանում 9 լրագրող է վիրավորվելՊԵԿ նախկին նախագահը ազատ է արձակվելՀամայնքային հողերը աճուրդի կհանվեն շուկայականին առավել մոտեցված գներովՈւկրաինական պատվիրակությունը Դավոսում հանդիպել է Ուիթկոֆի և Քուշների հետՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎաշինգտոնը ներկայումս բանակցություններ չի վարում Թեհրանի հետՍպերցյանը լիովին պատրաստ է եվրոպական ուժեղ առաջնություն տեղափոխվելունԱշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը հասել է պատմական առավելագույնիԱզգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 21.01.2026Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Համբարձումյան փողոցումԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Համբարձումյան փողոցումԵկեք ամեն մեկը իր ներքին գործերի վրա կենտրոնանա․ Միրզոյանը՝ ԼավրովինԵրեխաներին թույլատրվում է սխալվել. Բեքհեմը արձագանքել է որդու՝ Բրուքլինի մեղադրանքներինԱյո, Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար և նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման, և՛ ներմուծման հնարավոր պայմաններից. Նիկոլ ՓաշինյանԸստ վարչապետի՝ Երասխ–Սադարակ հատվածում երկաթուղու վիճակը ուսումնասիրվել է այն վերաբացելու համարՊուտինը և Զելենսկին հասել են այն կետին, երբ կարող են միասին համաձայնության գալ, եթե չգան, հիմար են․ ԹրամփՄի քանի ռոտվեյլերներ հարձակվել են երեխաների վրա՝ հարուցվել է քրեական գործԲարոն Թրամփը վերականգնել է իր հարաբերությունները նախկին ընկերուհու հետՔեթի Փերին հայտնվել է Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում Ջասթին Թրյուդոյի հետՑմահ ազատազրկման են դատապարտել Ճապոնիայի նախկին վարչապետի սպանողին
Մամուլ

Հետաձգված եպիսկոպոսաց ժողովը՝ Ավստրիայում․ ո՞ւմ է հրավիրել կաթողիկոսը, ո՞վ կգնա, և ի՞նչ կքննարկվի

Դեկտեմբերին նախատեսված, բայց հետաձգված եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Հայաստանից դուրս՝ Ավստրիայում, փետրվարի 16-ից 19-ը։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանն ասել է, որ հետաձգման պատճառը եկեղեցու շուրջ ձևավորված իրավիճակն է, և նույն մտահոգությամբ որոշվել է ժողովը Հայաստանի սահմաններից դուրս գումարել։ Կաթողիկոսը ժողովի է հրավիրել բարձրաստիճան բոլոր, նաև իրեն անվստահություն հայտնած հոգևորականներին։ Վերջիններս, սակայն, համատեղ հայտարարություն են տարածել՝ պահանջելով չեղարկել եպիսկոպոսաց ժողովը՝ այն պառակտիչ գնահատելով։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով եպիսկոպոսաց ժողովը կգումարվի Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում փետրվարի 16-ից 19-ը։

«Որոշվեց Հայաստանից դուրս՝ Ավստրիայում, կրկին այդ՝ եկեղեցու դեմ սանձազերծված արշավը և եկեղեցականների նկատմամբ ճնշումները նկատի ունենալով»։

Եպիսկոպոսաց ժողովը կազմավորվում է Հայ եկեղեցու բոլոր եպիսկոպոսներից. նախագահն է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ի տարբերություն նախորդ՝ չեղարկված եպիսկոպոսաց ժողովի, Մայր Աթոռն այս անգամ չի մանրամասնել քննարկվելիք հարցերի շրջանակը։

Կառույցի իրավասության սահմաններում 7 ուղղություններ են՝ դավանաբանական հարցերի սահմանումից, նոր ծեսերի հաստատումից մինչև եկեղեցական-կրոնական կյանքի խնդիրներին առնչվող բարեփոխումներ ։ Մայր Աթոռում ենթադրում են, որ եպիսկոպոսաց ժողովը Էջմիածնում կազմակերպելու դեպքում ճնշումների և որոշակի լարվածության հավանականություն կա։ Տեր Եսայի քահանայի խոսքով՝ դեկտեմբերին նախատեսված ժողովը հետաձգվեց հենց այդ պատճառով՝ հաշվի առնելով եկեղեցականների մտահոգությունները։ Իշխանությունը մինչդեռ «եկեղեցու նկատմամբ ճնշում» արտահայտությունը տեղին չի համարում։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյան․ «Իշխանությունը, կառավարությունը Հայաստանի որևէ ինստիտուտի, առավել ևս Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ որևէ բռնաճնշում, ճնշում, հակազդեցություն չի ձեռնարկել, ընդհակառակը՝ ձեռնարկվել է եկեղեցու բարենորոգման բավական պոզիտիվ նախաձեռնություն, որին հատկապես և առաջին հերթին միացել են եկեղեցու սպասավորներ, եպիսկոպոսաց դասի ներկայացուցիչներ, քահանաներ և այլն։ Եվ կաթողիկոսը կարգալույծ եղած է»։

Պատգամավորը մտահոգիչ է համարում եպիսկոպոսաց ժողովը Հայաստանից դուրս գումարելու որոշումը։ «Շատ տարակուսելի է, որ կրոնական կազմակերպությունը կամ ինստիտուտը, որի անունն է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի, իր գլխավոր ժողովներից մեկը կազմակերպում է Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Եվ սա է նաև փաստ և փաստարկ այն պնդման, որ այդ մարդիկ, որոնք այս որոշումները կայացնում են, իրենց դուրս են դնում Հայաստանի Հանրապետությունից»։

Ըստ եկեղեցական կանոնակարգի, սակայն, կաթողիկոսն է որոշում եպիսկոպոսաց ժողովի վայրը։ Բացի ազգային-եկեղեցական ժողովից, Հայ առաքելական եկեղեցու մյուս բոլոր հավաքները կարող են լինել ոչ թե Մայր Աթոռում, այլ Հայաստանի այլ քաղաքներում կամ արտերկրում՝ սոցիալական ցանցում գրառմամբ մանրամասնել է Տեր Արարատ քահանա Պողոսյանը․ «Առանձնակիորեն կարևոր է նշել՝ որևէ եպիսկոպոսաց ժողովի գումարման սկզբունքային մոտեցումը պետք է լինի կազմակերպել ժողովն այնպիսի պայմաններում, որ ապահովվի ժողովականների հոգևոր և ֆիզիկական ազատությունը, ժողովական անկաշկանդ քննարկումը և եկեղեցական պատասխանատվության լիարժեք իրացումը։ Այս մոտեցումը ձևավորել է Հայ եկեղեցու համակարգային ինքնապաշտպանության այն տրամաբանությունը, որը կիրառելի է նաև մեր օրերում»։

Փետրվարի 16-ից 19-ը գումարվելիք եպիսկոպոսաց ժողովը հենց այս գաղափարով է տեղափոխվում Սանկտ Փյոլթըն։ Քահանայի խոսքով՝ ժողովի գումարումը Սուրբ Էջմիածնից դուրս չի կարող դիտարկվել որպես աննախադեպ կամ խնդրահարույց քայլ։ Այն լիովին կանոնական է և հիմնված է Հայ առաքելական սուրբ եկեղեցու պատմական փորձի վրա։ Վերջին անգամ արտերկրում եպիսկոպոսաց ժողով գումարվել է Ամենայն հայոց Վազգեն Ա կաթողիկոսի գահակալության տարիներին Կահիրեում։

Կաթողիկոսը, Տեր Եսայի Արթենյանի փոխանցմամբ, հրավիրել է բոլոր եպիսկոպոսներին, նաև իրեն անվստահություն հայտնած և «եկեղեցու բարենորոգման» օրակարգին միացած եպիսկոպոսներին։ Նրանք, սակայն, միասնական հայտարարությամբ կոչ են արել չեղարկելու արտերկրում եպիսկոպոսաց ժողով գումարելու որոշումը՝ այն որակելով երկպառակություն սերմանող։ Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան․ «Ի՞նչ է նշանակում օտար երկրում գնալ և նվիրապետական կառույցի՝ Հայ եկեղեցու եպիսկոպոսների ժողով անել։ Սա անթույլատրելի է։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ մեր հոգևոր եղբայրներին, մեր եպիսկոպոս արքեպիսկոպոս եղբայրներին կոչ անել․ չտրվե՛ք այս սադրանքին և չգնա՛ք այդ ժողովին։ Այս ժողովը իրավունք չունի Հայաստանից դուրս տեղի ունենալու։ Եթե պիտի տեղի ունենա եպիսկոպոսական ժողովը, պիտի լինի անպայման Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում»։

Եկեղեցու բարենորոգման խորհուրդը Էջմիածնում եպիսկոպոսաց ժողով չգումարելու որոշումն անհիմն է որակել, քանի որ չեն ներկայացվել դրա պատճառները։ Բացի դրանից, խորհրդի կարծիքով, «Հայ եկեղեցու բարենորոգմանը, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու փաստացի պետի և որոշ այլ բարձրաստճան հոգևորականների՝ առանձին խնդրահարույց և աղմկահարույց դեպքերին Մայր Աթոռի կողմից առ այսօր որևէ արձագանք չի եղել։ Դրանց վերաբերյալ չի ձեռնարկվել ոչ մի կանոնական գործընթաց, ժողով, քննարկում, քննություն։ Չի հրավիրվել որևէ հանդիպում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում»։

Նյութը՝ ՀՀ Ռադիո