ԵՄ-ն պատրաստակամ է աջակցել Հայաստանում տեղի ունենալիք ընտրությունների կազմակերպմանը և դրանց մոնիթորինգին
Եվրամիությունը կոչ է արել Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին խնդրի կարգավորման շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, առանց նախապայմանների լիարժեք մասնակցել բանակցություններին: Այդ մասին հայտնել է ԵՄ դիվանագիտական ծառայությունը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպումից հետո:
ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդիպման ընթացքում հաստատել է աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
«Այդ համատեքստում չափազանց կարևոր է, որ կողմերը լիարժեք մասնակցեն բանակցություններին՝ առանց նախապայմանների՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- նշված է հայտարարությունում:
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, հանդիպմանը քննարկվել են վերջին զարգացումները և ընդգծվել է ԵՄ-Հայաստան երկկողմ հարաբերություններում առաջընթացը:
ԵՄ-ն նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում հաջորդ ընտրությունների կազմակերպմանը և դրանց մոնիթորինգին:
«Կողմերը քննարկել են բարեփոխումների վերաբերյալ Հայաստանի նոր կառավարության հստակ հանձնառությունը և այդ նպատակով արդեն ձեռնարկված կոնկրետ գործողությունները: Մոգերինին հաստատել է, որ Եվրամիությունը պատրաստ է կոնկրետ աջակցություն տրամադրել բարեփոխումներին, այդ թվում՝ տեխնիկական և ֆինանսական օգնության տրամադրման միջոցով, և ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարի և դատական բարեփոխման կարևորությունը»,- ասված է ԵՄ դիվանագիտական ծառայության հաղորդագրությունում:
«Արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը նաև ընդգծել է ԵՄ-ի պատրաստակամությունը կազմակերպման և մոնիթորինգի հետ կապված աջակցություն տրամադրել հաջորդ ընտրությունների ժամանակ, որոնք պետք է անցկացվեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկների համաձայն»,- հայտնել է դիվանագիտական ծառայությունը::


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի