Արարատ Միրզոյանն արգելե՞լ է թատերական ներկայացումն իր նմանությամբ տիկնիկի պատճառով
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հերքում է, որ արգելել է Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ներկայացումներից մեկը: Նա անդրադարձել է ֆեյսբուքյան հայտարարություններից մեկին, թե իր նմանությամբ պատրաստված է եղել տիկնիկ, ինչն էլ իրեն դուր չի եկել:
Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ.
«Այստեղ պնդում կա, որ տիկնիկի՝ իմ նմանությամբ պատրաստված լինելու պատճառով արգելվել է Տիկնիկային թատրոնի ներկայացումը։ Այս ապատեղեկատվությունն, իհարկե, պաշտոնապես հերքվել է Տիկնիկային թատրոնի կողմից։ Կհարցնեք՝ բա ինչու՞ եմ սրան անդրադառնում։
Ասեմ՝ որ խնդրեմ դադարել հետևել ու հավատալ ֆեյք լրատվամիջոցներին, օգտատերերին, նրանց և զանազան այլ շահագրգիռ շրջանակների տարածած ապատեղեկատվությանն ու ցեխշպրտոցիին»։
Որպես հետգրություն նա գրել է, որ բոլորովին դեմ չէ իր նմանությամբ տիկնիկով ներկայացմանը, նույնիսկ կգնար:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի