Մանվել Գրիգորյանի վիճակը օր օրի վատանում է
«Ժամանակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի վիճակն օր օրի վատանում է: «Ոչ մի բան չի կատարվում։ Ժամանակ առ ժամանակ բժիշկների հետ ենք շփվում։ Այսինքն՝ հիմնականում առողջական խնդիրներով ենք զբաղված»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը՝ անդրադառնալով Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործին։
Նշենք, որ գեներալ Մանվելի փաստաբանները դիմել էին խափանման միջոցի փոփոխության համար, սակայն Վերաքննիչ դատարանը եւս մերժել էր փոփոխել Գրիգորյանի խափանման միջոցը։ Փաստաբանը, սակայն, պնդեց, որ Գրիգորյանի առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ։
«Դա ես չեմ ասում միայն։ Դա կարող է ասել ցանկացած ուղեղ ունեցող բանական մարդ։ Մանվել Գրիգորյանը մի շարք անհամատեղելի հիվանդություններով կալանքի տակ է գտնվում, իսկ մի շարք անձինք, լինելով լիովին առողջ, ազատության մեջ են։ Սա նշանակում է, որ Մանվել Գրիգորյանի հանդեպ կա ոչ արդար մոտեցում, տարբերակված մոտեցում»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ օր օրի Մանվել Գրիգորյանի վիճակն ավելի է վատանում, կալանավայրում կազմակերպված բուժումները բավարար չեն, եւ հնարավոր չէ կալանավայրում նրան անհրաժեշտ բուժում տալ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի