ԱԻՆ-ում չարաշահումների գործով 2 անձ է ձերբակալվել. ԱԱԾ տնօրեն
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, անդրադառնալով Արտակարգ իրավիճակների նախարարությունում հայտնաբերված չարաշահումների կապակցությամբ ԱԱԾ-ում քննվող գործին, հայտնեց, որ կա ձերբակալված 2 նախկին պաշտոնատար անձ՝ փոխնախարար, նախարարության վարչության պետ:
-Պարո՛ն Վանեցյան, Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություններ էր անցկացրել «Երեւան» հիմնադրամում: Ըստ ԱԱԾ հաղորդագրության` իրենք հաղորդում էին ստացել քաղաքացիներից, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման եւ գույքի ձեւակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երեւան» հիմնադրամին փոխանցել խոշոր գումարներ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել եւ հափշտակվել է: Այս հրապարակումից հետո լռություն է տիրում, ի՞նչ փուլում է գործը:
-Քննություն է կատարվում, առաջիկայում կլինի:
-Ի՞նչ է սպասվում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, արդյո՞ք այս ընթացքում խուզարկել են նրա բնակարանը կամ կանչել են հարցաքննության կամ հրապարակվեց, որ նրան կկալանավորեն: -Քննությունը ցույց կտա:
-Այսպիսի մի իրավիճակ է ստեղծվել, որ իրավապահ համակարգը գործիք է դառնում մի շարք մարդկանց ձեռքին: Բանն այն է, որ նախկին իշխանությունների հետ խնդիրներ ունեցած անձինք կամ, առհասարակ, տարբեր քաղաքացիներ, որոնք ինչ-ինչ մարդկանց հետ խնդիր են ունեցել, այսօր դիմում են ԱԱԾ կամ այլ իրավապահ մարմինների հաղորդում ներկայացնում նրանց դեմ, իսկ իրավապահները այս պարագայում կարծես թե գործիք են դառնում: Մեզ ոչ մեկ չի կարող օգտագործել, դա բացառվում է, կա օրենք, եթե մարդը խախտել է օրենքը, պատասխան է տալիս, եթե մարդը չի խախտել օրենքը, ապա որեւէ մեկը չի կարող ուղղորդի կամ օգտագործի:
-Ազգային անվտանգության ծառայությունը նախկինում ԱԱԾ-ի կողմից կարճված, կասեցված գործերի վերաբացման մասով հրահանգ ստացե՞լ է:
-Մենք հրահա՞նգ ստանանք:
-Այո:
-Ումի՞ց ստանանք:
-Իշխանությունները ասեն, որ վերաբացեք այդ գործերը եւ արդար, օբյեկտիվ քննություն իրականացրեք:
-Իշխանությունները մեզ հրահանգ չեն տալիս:
-Ենթադրենք` չեն տվել, նախկինում ԱԱԾ-ի կողմից քննված, կասեցված քրեական գործերով նոր քննություններ կատարվո՞ւմ են, վերաբացվե՞լ են այդ գործերը:
-Կուսումնասիրենք, եթե խախտումներ կլինեն, եթե խախտումներ են եղել, իհարկե, կվերաբացվեն, որեւէ կաշկանդվածություն չկա:
-Արտակարգ իրավիճակների նախարարության չարաշահումների մասին բարձրաձայնվեց՝ տեղեկություններ կան, որ նախարարությունում հրդեհը մարելու փրփուրը վաճառվել է ավտոլվացման կետերին, նախարարության աշխատակիցներին հասանելիք զգեստները նրանց չեն տրվել անվճար, այլ վաճառվել են, ավելին` անգամ նախարարն էր խոսել չարաշահումների մասին, որի քննությունը հաձնվել էր ԱԱԾ-ին: Ի՞նչ է բացահայտել ԱԱԾ-ն:
-Այս գործով երկու անձ ձերբակալվել է:
-Կոնկրետ ինչի՞ համար:
-Յուրացումների:
-Ովքե՞ր են:
-Պաշտոնատար անձինք, որոնք այժմ չեն աշխատում, նախկին պաշտոնատար անձինք` վարչության պետեր, փոխնախարարներ եւ այլն, եւ այլն:
-Ի՞նչ են արել:
-Բյուջեից փողեր են գողացել, յուրացրել են:
-Այսինքն` նախարության նախկին պաշտոնատար անձինք բյուջեից գումարներ են յուրացրե՞լ:
-Այո՛, նախկինում` իրենց աշխատած ժամանակ, յուրացումներ են կատարել:
-Անուններ կտաք:
-Ո՛չ:
-Ինչո՞ւ:
-Նախաքննական գաղտնիք է:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի