Ի՞նչն է խանգարում կարգավորել ԼՂ խնդիրը. Ն. Մաքֆարլեյն
«168 ժամ».«Հայկական կողմի դիրքորոշումը տրամաբանական է: Հայաստանն ինչո՞ւ պետք է մասնակցի մի կառույցի գլխավոր հավաքին, եթե այդ կառույցը հաշվի չի առնում նաև իր իրավունքները: Տարիներ շարունակ հայկական կողմը պահանջել է կիրառել միջազգայնորեն ճանաչված ԵԱՀԿ Մինսկի խմբի բառապաշարը ԼՂ հակամարտության վերաբերյալ և դա պահանջել է ոչ միայն ՆԱՏՕ-ից, այլև ԵՄ-ից»,- այս մասին «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է բրիտանացի քաղաքական վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով ՆԱՏՕ-ի Բրյուսելյան գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրի նախագծում ղարաբաղյան ձևակերպումներին:
Ըստ նրա՝ ազգերի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքները լուրջ խնդիր են դարձել վերջին մի քանի տասնամյակների ընթացքում, դժվար է առավելություն տալ կամ նսեմացնել այդ սկզբունքներից որևէ մեկը, այդ սկզբունքների բախումն է, որ թույլ չի տալիս կարգավորել հակամարտությունները:
«Ներկայումս իրավիճակը բավականին լարված է, բանակցությունները՝ փխրուն վիճակում, տարածաշրջանի անվտանգությունը՝ ևս, ուստի ձևակերպումներում պետք է իսկապես զգույշ լինել խնդիրներից խուսափելու նպատակով»,- նման կարծիք է հայտնել բրիտանացի քաղաքագետը:
Իր հերթին ամերիկացի քաղաքագետ Փոլ Գոբլն ասել է, որ ճիշտը, բնականաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի բառապաշարով առաջնորդվելն է, որը հաշվի է առնում այս հակամարտության բոլոր նրբությունները, կողմերի համար բոլոր զգայուն և անհանգստության առիթ հանդիսացող հարցերը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի