Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա» Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում Եվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ) Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ Պապոյան

Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրաԱՄՆ-ն իր քաղաքացիներին կրկին հորդորում է անհապաղ լքել Իրանը՝ անցնելով Հայաստան և ԹուրքիաԽտրականության կանխարգելումից մինչև բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերԹրամփը ներգաղթի 33 նոր դատավոր է նշանակել
Հայաստան

Անհրաժեշտ են օրինական, արդար ընտրություններ, որոնք պետք է անցնեն որքան հնարավոր է շուտ. Հարցազրույց ԱՄՆ-ի դեսպան Միլսի հետ

Թե հայ ժողովրդի, թե Հայաստանին սատարող ամերիկացի ժողովրդի համար առաջիկա առավել մեծ իրադարձությունն ընտրություններն են. ինչպես ասել է Հայաստանի վարչապետը, դա իրա առաջնահերթություն է: Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

- Պրն դեսպան, շնորհակալություն մեր խնդրանքն ընդունելու համար: Դուք պետքարտուղարության հայկական բաժնի առաջին ղեկավարն էիք, Հայաստանում զարգացումներին հետեւել եք անկախության առաջին իսկ տարիներից, այժմ էլ ավելի քան երկու տարի Հայաստանում եք: Ինչպիսին էր «Թավշյա հեղափոխությունը» դեսպանի աչքերով:

- Շնորհակալություն այս հանդիպման համար եւ «Ամերիկայի Ձայն»-ի լսարանի հետ խոսելու հնարավորություն տալու համար: Տպավորված եմ, որ կատարել եք հետազոտությունն, այո, ես հայկական բաժնի առաջին ղեկավարն էի՝ 26 տարի առաջ: Ինձ համար անձնական մեծ պատիվ էր վերադառնալ Հայաստան, եւ ականատեսը լինել Հայաստանի պատմության այս նոր գլխի: Իմ կարծիքով, առավել կարեւորն այն էր, որ սա Հայաստանի ներսից զարգացող իրադարձություն էր. Հայաստանի քաղաքացիները դուրս էին եկել փողոց, պահանջելով ավելի թափանցիկ, ավելի արդար հասարակություն՝ եւ այդ ամենը խաղաղ ճանապարհով: Ճիշտն ասած, դա շատ տպավորիչ էր:

Ինչպես ասացի, դա Հայաստանի քաղաքացիների կողմից էր արված: Միեւնույն ժամանակ, դա արդյունքն է այն բանի, որ երկու տասնամյակ Միացյալ Նահանգները եւ Հայաստանը միասին աշխատելով զարգացրեցին, հզորացրեցին այն ձայները, որոնք առաջ տարան թափանցիկության եւ պատասխանատվության այս արժեքները: Եւ կարծում եմ, հայ ազգի համար սա շատ կարեւոր օր է:

- Արդյոք այս նոր Հայաստանը, Հայաստանը որ խոստանում է զարգացնել ժողովրդավարությունը, ավելի մեծ հետաքրքրություն կներկայացնի Միացյալ Նահանգների համար: Բանն այն է, որ այստեղ Վաշինգտոնում որոշ փորձագետներ մինչ ապրիլյան իշխանափոխությունը նշում էին, որ Վաշինգտոնի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ սառում է:

- Կարող եմ հավաստիացնել, որ Հայաստանի հետ հարաբերությունները միշտ մեծ հետաքրքրություն է ներկայացրել Միացյալ Նահանգների, ԱՄՆ-ի ղեկավարության համար: Դա կարեւոր հարաբերություններ են եւ միշտ եղել են այդպիսիք: Մենք ակնկալում ենք համագործակցել նոր կառավարության հետ: Դրա առաջնահերթությունները կարծում եմ կարեւոր են. տնտեսությունն ավելի արդար դարձնել բոլորի համար, բարելավել մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, վերջ դնել կոռուպցիայի խնդրին: Սրանք առաջնահերթություններ են, որոնք մենք նույնպես կցանկանայինք իրագործված տեսնել, եւ դեսպանությունը, ԱՄՆ-ի կառավարությունն ակնկալում են աշխատել նոր կառավարության հետ՝ որպեսզի օգնենք նոր կառավարությանն իրագործել նպատակները: Դա բավականին բարդ է լինելու: Համոզված եմ, հայերն այնքան իմաստուն են, որ սա գիտակցում են: Փողոց դուրս գալը, խաղաղ բողոքելը՝ դրանք հսկայական մարտահրավերներ էին Հայաստանի քաղաքացիների համար, որոնք նրանք ընդունեցին եւ հաջողությամբ հաղթահարեցին: Խնդրի բարդ կողմն է այդ արժեքներն իրական գործողությունների վերածելն է: Այստեղ մենք ցանկանում ենք այնքան մեծ աջակցություն ցուցաբերել, որքան կարող ենք, այնպես որ սերտ աշխատելու ենք կառավարության հետ: Կարծում եմ հիմնական ոլորտը, որտեղ մենք կարող ենք աջակցություն ցուցաբերել եւ որում մեծապես հետաքրքրված են թե՛ Հայաստանի իշխանությունները եւ թե՛ ԱՄՆ-ում բնակվող Սփյուռքը, մեր երկու երկրների միջեւ առեւտրի եւ ներդրումների խրախուսումն է: Դա դեսպանությանը իմ առաջնահերթություն էր նախորդ երեք տարիների ընթացքում, նույնիսկ մինչեւ վերջին իրադարձությունները, եւ մենք որոշակի հաջողություններ ենք գրանցել: Վերջին 3 տարիների ընթացքում գրանցվել է 600 միլիոն դոլարի ամերիկյան նոր ներդրումներ Հայաստանի տնտեսության մեջ: Նախորդ տարի մեր երկրների միջեւ առեւտուրը վերջապես բարձրացավ 2008-ի մակարդակից ավելի՝ մենք գրանցեցինք 42 տոկոսի աճ նախորդ տարի: Այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում եւս 30 տոկոսի աճ է գրանցվել: Կարծում եմ, եթե կառավարությանը հաջողվի առաջընթաց գրանցել կոռուպցիայի հաղթահարման հարցում, դատական իշխանության անկախության ապահովման հարցում, ապա առեւտրի ծավալներն էլ ավելի կաճեն, որովհետեւ վերջին 3 տարիների ընթացքում որպես դեսպան ես բազմիցս եմ լսել թե ամերիկյան գործարարներից եւ թե հենց Հայաստանի ձեռնարկատերերից, որ առեւտրի, գործարարության հիմնական խոչընդոտն էր այն զգացմունքը, որ Հայաստանում չկան հավասար խաղի կանոններ եւ որ համակարգը ոմանց նկատմամբ մյուսներից ավելի բարենպաստ էր: Այնպես որ, եթե կառավարությունը կարողանա դա հաղթահարել, կարծում եմ, իրական հնարավորություն կա, իրական ապագա ԱՄՆ-ի կողմից խոշոր առեւտրի եւ ներդրումների, որն իմ կարծիքով մեծագույն աջակցությունն է, որ մենք կարող ենք տրամադրել Հայաստանին:

- Որպես դեսպան, ինչպե՞ս կգնահատեիք Հայաստանի կառավարության քայլերը կոռուպցիայի դեմ պայքարում:

- Առաջին հերթին այդ մասին պետք է դատեն Հայաստանի քաղաքացիները, նրանք պետք է որոշեն, թե որքան ճիշտ է կառավարությունը կարգավորում խնդիրները: Իմ կողմից կասեմ, որ իմ կարծիքով կառավարության հաղորդագրությունը, որ սա նոր էջ է, շատ ուժեղ էր եւ շատ արդյունավետ: Նրանք մեզ ազդանշան են տվել, որ ցանկանում են նոր հայացք գցել կոռուպցիայի դեպքերի վրա, սակայն, իմ կարծիքով ավելի կարեւոր է ամրապնդել նոր կառույցներ, նոր օրենքներ, որոնք կապահովեն համակարգի արդարությունը, կապահովեն, որ կոռուպցիայի խնդիրը կարող է հաղթահարվել համակարգային ձեւով: Դա իրոք շատ կարեւոր է: Մենք ԱՄՆ-ի Միջազգային Զարգացման Գործակալության եւ մի շարք այլ ծրագրերի միջոցով քննարկում ենք, թե ինչպես կարող ենք ավելի մեծ աջակցություն տրամադրել կոռուպցիայի դեմ պայքարում, այս հաստատությունների կառուցման գործում, որպեսզի կոռուպցիան երկարաժամկետ բացառվի: Մենք ակտիվ քննարկումներ ենք անցկացնում կառավարության հետ այս հարցերի շուրջ:

- Անդրադառնալով Պետքարտուղարությունում հանդիպմանը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ հանդիպել է նախագահ Պուտինի հետ եւ նախատեսում է հանդիպումներ անցկացնել Բրյուսելում: Համաձայն Հայաստանի սահմանադրության, վարչապետն է իրականացնում արտաքին քաղաքականությունը: Պետքարտուղար Փոմփեոն հանդիպում է Հայաստանի նախագահի հետ: Ինչո՞վ է պայմանավորված այս ընտրությունը: Ինչո՞ւ է ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան իր առաջին հանդիպումն անցկացնում Հայաստանի նախագահի հետ, ով արտաքին քաղաքականությունն իրականացնող պաշտոնյան չէ:

- Ինչպես գիտեք, պատճառներից մեկը, որ ես այստեղ եմ, ինչպես նաեւ՝ նախագահը, հսկայական իրադարձությունն է, որ այս ամիս տեղի է ունենում Վաշինգտոնում: Խոսքը Սմիթսոնիան հաստատության ժողովրդական կենցաղի փառատոնի մասին է, որը մեծ իրադարձություն է այստեղ Վաշինգտոնում եւ ընդհանրապես, ԱՄՆ-ի ամբողջ Արեւելյան ափին: Այս անգամ Հայաստանն է ներկայացվում, հայկական մշակույթը եւ նախագահը, իմ կարծիքով, իր դերի հետ համապատասխան, որպես պետության գլուխ, այսպես ասած, հայկական մշակույթի ներկայացուցիչ, այստեղ է այդ իրադարձության շրջանակներում: Նա մասնակցել է բացման արարողությանը, նա խոսել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների մասին: Անկեղծ ասած, նա շատ հուզիչ էր, երբ խոսում էր Հայաստանի կյանքի նոր գլխի մասին:

Կարծում եմ, տեղին է, որ երկրի գլուխը հնարավորություն ունի հանդիպելու պետքարտուղարի հետ: Տեղյակ եմ, որ պետքարտուղարը շատ էր ցանկանում լսել Հայաստանում տեղի ունեցածի մասին, ցանկանում էր քննարկել, թե ինչպես Միացյալ Նահանգները կարող է աջակցել ընդհանուր առմամբ: Մասնավորապես, պետքարտուղարը ցանկանում էր խոսել առեւտրի եւ ներդրումների խնդրի մասին: Որքան ես հասկանում եմ, դա մի ոլորտ է, որով նախագահին իր սահմանադրական դերի շրջանակներում խնդրել են զբաղվել՝ գրավելով արտերկրյա առեւտուր եւ ներդրումներ ոչ միայն Ամերիկայից այլ ընդհանրապես, եւ աշխատել Սփյուռքի հետ: Այնպես որ, կարծում եմ լիովին հասկանալի է, որ նա կօգտագործեր այս հնարավորությունը հանդիպելու պետքարտուղարի հետ եւ քննարկելու մեր երկրների միջեւ առեւտրի եւ ներդրումների աճի հնարավորությունները, խոսել ժողովրդական փառատոնի մասին, ինչպես նաեւ՝ կիսել պետքարտուղարի հետ իր սեփական կարծիքը այս նոր ժամանակաշրջանի եւ ապագա զարգացումների վերաբերյալ:

- Վերջին հարցը՝ հայ-ամերիկյան հարաբերություններում մոտ ապագայում ինչ զարգացումներ են սպասվում:

- Կարծում եմ, երկու կառավարությունների, երկու ժողովուրդների՝ թե հայ ժողովրդի եւ Հայաստանին սատարող ամերիկացի ժողովրդի համար առաջիկա առավել մեծ իրադարձությունն ընտրություններն են: Ինչպես ասել է Հայաստանի վարչապետը, դա իրա առաջնահերթություն է: Մենք համակարծիք ենք, որ անհրաժեշտ են օրինական արդար ընտրություններ, եւ որ դրանք պետք է անցնեն այնքան շուտ, որքան հնարավոր է դրանք պատշաճ կազմակերպել: Դա իրոք առավել կարեւոր իրադարձությունն է: Մենք ցանկանում ենք օգնել, աջակցել այդ գործընթացին: Տեղյակ եմ նաեւ, որ Եվրամիության կազմում Հայաստանի բարեկամները նույնպես ցանկանում են աջակցություն ցուցաբերել, լինի դա նոր ընտրական գործընթացին աջակցության տեսքով թե Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամրապնդման տեսքով, որը, եւ դա մենք հրապարակային ենք ասել, ամրապնդվելու կարիքն ունի, որպեսզի կարողանա հետաքննել խախտումների մասին դիմումները: Այսինքն, որ հայ ժողովուրդը վստահի ընտրական գործընթացին: Այնպես որ, մենք կենտրոնացած ենք ընտրությունների վրա, որպես հաջորդ կարեւոր քայլի: Ես ուրախ եմ, որ վարչապետը նույնպես դրանց վրա է կենտրոնացած:

- Շնորհակալություն