34 մլն դրամ տոնական միջոցառումների համար. Երևանի քաղաքապետարանի ծախսերը
Երեւանի քաղաքապետարանը ամռան երեք ամիսներին տոնական միջոցառում անցկացնելու նպատակով քաղաքային բյուջեից նախատեսում է ծախսել 34 մլն դրամ` մոտ 70 հազար դոլար: Օրինակ «Երեւանյան ամառ 2018 հունիս» մշակութային միջոցառման համար, որն արդեն կայացել է ծախսել է մոտ 14 մլն դրամ:
Կազմակերպվել է ֆիլմերի ցուցադրություն, համերգներ: Իսկ ահա «Երեւանյան ամառ 2018 հուլիս» մշակութային միջոցառումը նախատեսվում է անցկացնել հուլիսի 9-ին, Կարապի լճում կկազմակերպվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ընտրված ֆիլմերի բացօթյա ցուցադրություն: Այս միջոցառման համար կծախսվի մոտ 4 մլն դրամ:
Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ օգոստոսին կկազմակերպվի երկու միջոցառում` մինչեւ օգոստոսի 13-ը եւ 31-ին: «Երեւանյան ամառ 2018 օգոստոսե մշակութային միջոցառումների շրջանակում, մինչեւ օգոստոսի 13-ը, Ազատության հրապարակում կկազմակերպվի DJ, բենդերի մասնակցությամբ 4 ժամ տեւողությամբ համերգային ծրագիր, որի համար կծախսվի մոտ 8 մլն դրամ: Նույնքան կծախսվի նաեւ օգոստոսի 31-ին Կարապի լճի տարածքում համերգային ծրագրի համար: Նկատենք, որ Երեւանի քաղաքապետարանում կարծես, թե չեն ըմբռնում երկրում տեղի ունեցած փոփոխությունները, եւ շարունակում են շռայլ ծախսերը, այն էլ` մեծ գումարներ են ծախսում անիմաստ ծրագրերի վրա:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի