Դեղերի բացթողման նոր կարգն ապօրինի է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեղերի բացթողման նոր կարգն իսկապես գլխացավանք է դարձել բոլորի համար. նախ՝ պարզվում է` այս գործընթացն ապօրինի է. ՀՀ առողջապահության նախարարության կայքում հրապարակված են դեղատոմսով եւ առանց դեղատոմսի բաց թողնված դեղերի ցանկերը, սակայն նշված չէ իրավական ակտը, որով նախատեսված են այդ ցանկերը. նշված չէ, որովհետեւ նման իրավական ակտ պարզապես չկա: Կառավարությունը դեռ նոր պետք է որոշում ընդունի: Սա, իհարկե, ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված իրավիճակ է՝ գոնե երկու դրվագներով. ինքնիրավչություն, պաշտոնեական դիրքի չարաշահում: Ինչո՞ւ, որովհետեւ առանց իրավական ակտի նախարարությունը դեղատներին եւ բժիշկներին պարտադրում է դեղատոմսով դեղ բաց թողնել:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ մեկնաբանությունների համար դիմեց ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զոյա Բարսեղյանին, սակայն նա պատասխանեց, թե հարցի պատասխանատուն առողջապահության նախարարությունն է:
Այսինքն՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ձեռքերը լվանում է նախարարության իրականացրած այս դեպքում ապօրինի գործողություններից: Ու այդ ընթացքում մարդիկ պարզապես հայտնվել են անելանելի վիճակում. ոչ աշխատանքային ժամին, շաբաթ, կիրակի օրերին պարզապես իրավունք չունեն հիվանդանալ ու դեղ խմելու անհրաժեշտություն ունենալ, քանի որ պոլիկլինիկաներում աշխատակիցներ չկան, իսկ հիվանդանոցներում հերթեր են. դեղատոմսի համար մարդ հետազոտելու ժամանակ չունեն: Քաղաքացին էլ շատ դեպքում հիվանդանոց գնալու փող չունի: Ահա վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության նորամուծության հերթական դրսեւորումը:
Մանրամասները` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել