Քննչական կոմիտեն 3 մլն դրամից ավելի մեդալի գնում է կատարել
Ոսկերչական գործարան-1 ԳՆՈՄՈՆ ԲԲԸ-ն մինչև ապրիլի 30-ը քննչական կոմիտեին պետք է մատակարարի 205 հատ մեդալ և կրծքանշան: Մեդալների, կրծքանշանների և դրանց տուփերի ձեռքբերման պայմանագիրը կնքվել է փետրվարի 28-ին: Մեդալներն ու կրծքանշանները 9 տեսակի են, որոնց ընդհանուր գինը, տուփերի հետ միասին, կազմել է 3 մլն 428 հազար դրամ:
205 մեդալից 25-ը «Անձնվիրություն և անվեհերություն» մեդալ է: Այն պատրաստվում է արծաթեպատ արույրից՝ գունավոր էմալների օգտագործմամբ: 25 մեդալի ընդհանուր արժեքը կազմել է 397 հազար 500 դրամ (հատը՝ 15,900 դրամ):
Գնվել է նաև 30 հատ «Համագործակցության համար» մեդալ: Այս մեդալը պատրաստվում է ոսկեպատ (999 հարգի) արույրից՝ գունավոր էմալների օգտագործմամբ: Մեդալի 1 հատի գինը կազմել է 11,300 դրամ, ընդհանուրի համար վճարվել է 339 հազար դրամ:
«Լավագույն քննիչ» կրծքանշանի գնում կատարվել է 25 հատ: «Լավագույն քննիչ» իրենից ներկայացնում է 44x36 մմ չափերի միակողմ պատկերով ուռուցիկ օվալ՝ վրադիր էլեմենտներով: Պատրաստվում է արծաթապատ արույրից՝ գունավոր էմալների օգտագործմամբ: Այս կրծքանշանի 1 հատի գինը կազմում է 11,300 դրամ: Քննչական կոմիտեն 25 կրծքանշանի համար վճարել է 282 հազար 500 դրամ:
60 հատ մեդալ էլ գնվել է «Անբասիր ծառայության համար»: Մեդալներից 30 հատը երրորդ աստիճանի է, իսկ 30 հատը՝ չորրորդ: «Անբասիր ծառայության համար» մեդալն արծաթապատ է, հիմնական գույնն է «հնեցված արծաթը»: 60 մեդալի համար վճարվել է 678 հազար դրամ, հատը՝ 11,300 դրամ:
1 հատը 30,900 դրամով գնվել է նաև 20 հատ «Պատվավոր քննիչ» կրծքանշան: 20 կրծքանշանի համար վճարվել է 618 հազար դրամ: Այն պատրաստվում է ոսկեպատ արծաթից (925 հարգի)՝ գունավոր էմալների օգտագործմամբ:
25 հատ մեդալ էլ գնվել է «Վաստակի համար»: Այս մեդալի 1 հատի գինը կազմում է 11,300 դրամ: Ընդհանուրի համար վճարվել է 282,500 դրամ: «Վաստակի համար» մեդալը պատրաստվում է ոսկեպատ (999 հարգի) արույրից՝ գունավոր էմալների օգտագործմամբ: Իսկ մեդալի հիմնական գույնը «հնեցված ոսկին» է:
205 մեդալից 20-ն էլ բաժին է հասել «Հավատարմության համար» մեդալին: Այս մեդալը պատրաստվում է արծաթապատ արույրից՝ գունավոր էմալների օգտագործմամբ: Մեդալի հիմնական գույնը «հնեցված արծաթն» է: «Հավատարմության համար» մեդալի համար վճարվել է 318 հազար դրամ, յուրաքանչյուրի համար՝ 15,900 դրամ:
Վերը թվարկված մեդալների և կրծքանշանների չափերին և քանակին համապատասխանգնվել են նաև տուփեր: 1 տուփի արժեքը կազմել է 2500 դրամ: 205 տուփի համար քննչական կոմիտեն վճարել է 512 հազար 500 դրամ:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել