Ընդհանուր պատմության տասնամյակը (Տեսանյութ)
Ընտրվեց Հայաստանի նոր՝ չորրորդ նախագահը։ Ավարտվում է Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյա ժամկետը։
Ցանկացած երկրում նախագահների պաշտոնավարման ավարտին հետահայաց վերլուծություններ ու քննարկումներ են լինում՝ հասկանալու համար արդյունքները, ձեռքբերումները, լուծված կամ չլուծված խնդիրների ծավալը, իրականացված քաղաքականությունը՝ ոչ թե անձերի, այլ՝ երկրի, հասարակության ընդհանուր պատմության մի փուլի վերլուծություն։
Սա կարևոր մշակույթ է, որը կարող է ծառայել նաև որպես որևէ հասարակության հասունության ցուցանիշներից մեկը։ Կա՞ն արդյոք նման քննարկումներ այսօր, որոնք մեզ թույլ կտային հասկանալ, թե ինչպիսին էր մեր այս ընդհանուր պատմության տասը տարին` անկախ մեր հայացքներից եւ դիրքորոշումներից։ Սովորե՞լ ենք արդյոք լուրջ վերաբերվել մեր պատմությանը։ Սովորե՞լ ենք սառը, ռացիոնալ գնահատականներ տալ, սովորե՞լ ենք ավելի հաշվենկատ ու սթափ նայել մեր նոր պատմությանը։ Գուցե Հայաստանում նման մթնոլորտի բացակայությունը պայմանավորված է նաև նրանով, որ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլին խաղաղ ճանապարհով իշխանությունը հանձնելու է վարչապետ Սերժ Սարգսյանին, և քաղաքական համակարգն ու հանրությունը սա համարում են սահուն շարունակություն, այլ ոչ՝ մի փուլի ավարտն և նորի սկիզբը։ Սա, այնուամենայնիվ, պատճառներից միայն մեկն է։
Հայաստանն իր այսօրվա վիճակում պարտադրված է գնալ հաշվարկված, տեսանելի փոփոխությունների, և դրա համար շատ կարևոր է՝ վերլուծել սեփական նորագույն պատմության էջերը, նորագույն իրականությունը։ Իրականություն, որտեղ յուրաքանչյուրն իր մասնակցությունն ունի։ Կատարված մեծ ու փոքր իրադարձությունները համամասնորեն ազդել են յուրաքանչյուրի կյանքի վրա։ Իշխանության կողմից ընդունված որոշումները փոփոխել են հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներ։ Տասնամյակը եղել է և՛ բարդ որոշումների, և՛ հաջողությունների, և՛ լուրջ խնդիրների, և՛ սխալների, և՛ կիսատ մնացած գործերի, և՛ նոր ծագած խնդիրների փուլ։ «100 տարվա հետևությունները» ծրագրի շրջանակներում մենք առաջարկում ենք քննարկել նաև վերջին տասնամյակը` 100 տարվա տասը տոկոսը՝ առանց ավելորդ զգացմունքայնության։
Կից դիտեք այս շարքի առաջին տեսանյութը
«Այլընտրանքային նախագծեր խումբ»


















































Պատմական գործի՞չ, թե՞ պատմական սխալ
Մանդատը սրբապատկեր չէ
«Օրենսդրական այլընտրանք» ծրագրի դասընթացը Գյումրիում
ՀՀ իշխանությունների արձագանքը ճիշտ է
Խնդիրը Նիկոլին կամ իշխանությանը դուր գալը չէ...
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...