Արման Սահակյանը կառավարությունից «ռեմոնտի» փող է ուզում
«Ժողովուրդ» թերթ գրում է. «ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը ընթացիկ տարում մտադիր է նորոգել վարչության աշխատակազմի կողմից զբաղեցրած տարածքները:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նրանք այդ տարածքները մտադիր են «ռեմոնտ անել» արգենտինահայ հայտնի գործարար Էռնեկյանի միջոցներով:
Նշենք, որ դեռեւս անցած տարի ավարտվել են ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի` Կառավարական 2 մասնաշենքի օտարման հետ կապված գործարքները: Այն, ինչպես հայտնի է, գնվել է Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերության կողմից: Ըստ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության` այս ամենի արդյունքում տնտեսվել է 50 մլն 369 հազար դրամ:
Եւ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարությունից պահանջում է տնտեսված գումարը ծախսել վարչության աշխատակազմի կողմից զբաղեցվող տարածքների հիմնանորոգման վրա:
Բանն այն է, որ ըստ պետական գույքի կառավարման վարչության` իրենք 2005 թվականից տեղակայված են Տիգրան Մեծի 4 հասցեում, որտեղ իբր 12 տարի նորոգման աշխատանքներ չեն իրականացվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել