Գելի անունն է դուրս եկել, բայց աղվեսն աշխարհ է քանդում. Ամուլսարի իրական քանդողը «կորտոլի» մասնագետն է
«Հրապարակ» թերթը գրում է. «Գելի անունն է դուրս եկել՝ աղվեսն աշխարհ է քանդում» ասույթն իսկ եւ իսկ «կորտոլի» մասնագետ, ԱԺ հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին է վերաբերում։ Նա, բառի ամենաիսկական իմաստով, քանդում է Ամուլսարը:
Նրա ընկերությունն է մրցույթը շահել ու այս օրերին քանդում է Ջերմուկի ամենագեղատեսիլ սարերից մեկը` էկոլոգիական աղետի դուռ բացելով եզակի առողջարանի համար: Քանդում, հողը տեղափոխում են այլ տեղ, «պլաշչադկա» պատրաստում, որ հանքից հանված ոսկու հումքը լցվի այնտեղ:
Հակոբ Հակոբյանը, ի դեպ, իր աշխատողներին «կորտոլի» փող չի տալիս. վարորդներն օրական 30 հազար դրամ են վաստակում՝ ամիսը համարյա 900 հազար, աշխատում են առանց կիրակի, օր ու գիշեր օրհնում են «Լիդիան ինթերնեյշնլին», որ աշխատանքային պայմանագիր է կնքել Հակոբյանի հետ: Ի դեպ, բնապահպանության նախարարության պահանջով՝ տեղափոխված հողը պետք է հետագայում կրկին հետ բերվի-«դարձվի» Ամուլսար:
Փաստորեն, այլ բիզնեսներում հաջողակ անտիկորտոլիստ Հակոբյանը հաջողակ է նաեւ այս դեպքում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել