Կասեցվել է բրազիլական ծագման 50 տոննա հավի կրծքամսի ներկրումը. ՍԱՊԾ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սահմանային վերահսկողության շրջանակներում, կասեցրել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից 50 տոննա հավի կրծքամսի ներկրումը:
ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ որպես բարձր ռիսկ ունեցող՝ բեռից իրականացվել է նմուշառում եւ ուղարկվել լաբորատոր փորձաքննության. արդյունքում կրծքամիսը մանրէաբանական սալմոնելա ցուցանիշով չի համապատասխանել սահմանված պահանջներին: Այն ենթակա է վերարտահանման կամ ոչնչացման:
Սահմանային վերահսկողության շրջանակներում՝ 2018թ. փետրվար ամսվա ընթացքում հայտնաբերվել են մի շարք այլ խախտումներ: Մասնավորապես, արձանագրվել են սննդամթերքի անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի անհամապատասխանություններ կամ դրանք թերի լինելու դեպքեր. Արաբական միացյալ էմիրություններից 240 կգ սոյայի սոուս, Ռուսաստանի Դաշնությունից 77 կգ սագի միս, 5.3 տ քացախաթթու, 25.5 տ սննդամթերքի տեսականի, 6.2 տ չիպս եւ չորահաց, 525 կգ կաթնային խառնուրդ, 12 տ արեւածաղկի ձեթ, 116 կգ ընկուզեղենի ալյուր, Ամերիկայի Միացյալ Նահանգներից 128.5 կգ «Բիգ Ռեդ» մաստակ, Ուկրաինայից 14.3 տ հրուշակեղենի տեսականի, 2.5 տ ալկոհոլային խմիչքներ, 18 տ գինու տեսականի, 20 տ տավարի տոտեր, 500 կգ կաթ պարունակող արտադրանք, Նիդերլանդների Թագավորությունից եւ Ռուսաստանի Դաշնությունից 1018 կգ պանրի տեսականի:
ԱՄՆ-ից 12 կգ «Բիգ Ռեդ» մաստակի ներկրումը կասեցվել է բեռի ժամկետանցության հիմքով, իսկ ՌԴ-ից 23 տ սոյայի ներկրումը՝ տնետասավորղի հարկային մարմնում գրանցված չլինելու պատճառով:
Ֆրանսիայի Հանրապետությունից 60 կգ սննդային հավելումների ներկրումը կասեցվել է, քանի որ բեռը պետական գրանցում չի ունեցել:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել