Անկարգություններ «Գորիս» ՔԿՀ-ում
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած անկարգություններին անմիջական մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, անհատականացնելու նրանց գործողությունները։
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ մեղադրանք է առաջադրվել երեք դատապարտյալի։
«Գորիս» քրեակատարողական հիմնարկում զանգվածային անկարգությունները տեղի են ունեցել 2017թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում։
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ դեպքի օրը ՀՀ ԱԱԾ եւ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության աշխատակիցների կողմից ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի մի քանի խցերում, սահմանված կարգով, կատարվել են խուզարկություններ, որից հետո խցից դուրս են հանել ՔԿՀ-ի դատապարտված եւ կալանավորված անձանց շրջանում հեղինակություն վայելող Կ.Հովհաննիսյանին՝ այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու նպատակով:
Նշված տեղափոխությանը խոչընդոտելու նպատակով մի շարք կալանավորված եւ դատապարտված անձինք հրահրել են անկարգություններ՝ հայհոյել, սպառնալիքներ հնչեցրել իրավապահ եւ արդարադատության համակարգի ծառայողների հասցեին, ոտքերով եւ տարբեր առարկաներով հարվածել խցերի դռներին եւ կերակրադռնակներին, այրված անկողնային պարագաներ եւ կենցաղային այլ իրեր նետել խցերի կերակրադռնակներից եւ պատուհաններից: Անկարգությունների հետեւանքով վնասվել է ՔԿՀ-ի գույքը։
Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի 3 դատապարտյալի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ անկարգություններին մասնակցելու համար:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, իրականացվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել