Հայաստանը փոքրանում է. վրացիներն ամրացնում են վրացական ափը, իսկ ՀՀ իշխանությունը ոչինչ չի անում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի եւ Վրաստանի տարածքների սահմանազատումը չի ավարտվել: Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջպետական սահմանագծերից մեկը համարվում է Դեբեդ գետը, որի հունը գարնանային վարարումներից հետո փոխվում է: Վրացիները ամեն տարի միջոցներ են ձեռնարկում` գետի վրացական ափը ամրացնելու համար: Վերջին տարիներին գետի հայկական ափում այդպիսի աշխատանքներ չեն իրականացվել:
Վարարած Դեբեդը հանդիպելով բետոնապատ, գաբիոններով ամրացված վրացական ափին` իր ողջ զորությունը «թափում» է, քանդում է գետի աջակողմյան, հայկական ափը, որի հետեւանքով ամեն տարի Հայաստանի տարածքը որոշակի չափով փոքրանում է:
2010թ. գարնանը վարարած Դեբեդը Դեբեդավան գյուղում քշել-տարել է 2.8 հեկտար տարածք, որից 7000 քառակուսի մետրը գյուղի բնակիչ Ալեքսեյ Մելիքսեթյանի դեղձի այգին էր: «Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի մարզպետարանից տեղեկացավ, որ վերջին 3 տարում Դեբեդի ափերի ամրացում, ափապաշտպան կառույցների շինարարություն կամ նորոգում չի կատարվել: Այլ կերպ ասած` ՀՀ իշխանությունները նույնիսկ ամենալուրջ հարցերի վերաբերյալ անգործության են մատնված»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել