Գարնանային արձակուրդը դպրոցներում կմեկնարկեն մարտի 15-ին
Հայաստանի հանրակրթական դպրոցներում գարնանային արձակուրդը առաջին դասարանցիների համար կմեկնարկի մարտի 15-ին և կտևի մինչ ապրիլի 1-ը ներառյալ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը:
«Համաձայն պլանի՝ երկրորդից տասներկուերոդ դասարանի աշակերտներին գարնանային արձակուրդը կտրամադրվի մարտի 26-ից մինչ ապրիլի 1-ը ներառյալ»,-ասաց Մակյանը:
Ըստ կարգի՝դպրոցները կարող են գարնանային արձակուրդի համար հատկացված օրերը միացնել ձմեռային արձակուրդին: Նախարարությունում այդպիսի դիմումներ եղել են դեռևս դեկտեմբեր ամսին: «Մայրաքաղաքից և մարզերից 13 դպրոցներ գարնանային արձակուրդը միացրել են ձմեռայինին: Պատճառները եղել են տարբեր, օրինակ՝ ջեռուցման խնդիրները»,-ասաց Մակյանն ու հավելեց, որ այդ դպրոցների աշակերտներն այս տարի գարնանային արձակուրդ չեն ունենա:
Գարնանային արձակուրդ չունեցող դպրոցներից են Երևանի 17 և 16 հատուկ դպրոցները, Տեսողության խանգարմամբ երեխաների հատուկ դպրոցը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Երևանի մանկավարժական համալսարանի ավագ դպրոցները, Կարբիի միջնակարգ դպրոցը, Մեծամորի ավագ դպրոցը, «Փոքր Մհեր» կրթահամալիրը և մի քանի այլ դպրոցներ:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել