Հայաստան ամենաշատ զբոսաշրջիկներ են այցելել Ռուսաստանից, Իրանից և Միացյալ Նահանգներից
Նախորդ տարի Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 23.4 տոկոսն ԱՊՀ երկրներից են եղել, 21.3 տոկոսը` ԵՄ երկրներից, 55.3-ն` այլ երկրներից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես վկայում են Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, Ռուսաստանից այցելած զբոսաշրջիկների մասնաբաժինն ամբողջի մեջ կազմել է 20.3 տոկոս, Ուկրաինայինը` 1.7:
Գերմանիայից այցելածների մասնաբաժինը 4.7 տոկոս է, Ֆրանսիայից` 4.1, Միացյալ Թագավորությունից` 2.1, Նիդեռլանդներից` 0.7, Իրանից` 14.2, Միացյալ Նահանգներից` 13.6, Վրաստանից` 2.9, Կանադայից` 2.6, Թուրքիայից` 0.7 տոկոս:
2016-ի համեմատ 2017-ի 12 ամիսներին 2.2 անգամ աճել է ԱՄՆ-ից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը, 95.6 տոկոսով` Թուրքիայից ժամանածների, 84.2 տոկոսով` Կանադայից, 53.3 տոկոսով` Նիդեռլանդներից, 41.4 տոկոսով`Ռուսաստանից:
Հայաստան այցելած զբոսաշրջիկների 52.8 տոկոսը հանգստի նպատակով է ժամանել մեր երկիր, 23.9 տոկոսը` գործնական, 0.2 տոկոսը` բուժման, 23.1 տոկոսն էլ նշել է «այլ» տարբերակը:
2017 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստան է ժամանել 1 միլիոն 494 հազար 779 զբոսաշրջիկ, աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 18.7 տոկոս: Հայաստան այցելած զբոսաշրջիկներից 264 հազար 702-ը տեղավորվել են հյուրանոցներում, 1 միլիոն 230 հազար 077-ը` հարազատի կամ բարեկամի տանը, վարձով տրվող բնակարաններում և այլն:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել