ՊՆ-ի կենտրոնական դեղաբազայում 40 մլն դրամի հափշտակության դեպք է բացահայտվել․մայոր է ձերբակալվել
Պաշտպանության նախարարության կենտրոնական դեղաբազայում 40 մլն դրամի հափշտակության դեպք է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2015-2017 թվականների ընթացքում նախարարության N զորամասի (կենտրոնական դեղաբազա) հրամանատարի տեղակալ, մայոր Լ.Ա.-ն եւ պաշտոնատար այլ անձինք շահադիտական նպատակով, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը եւ ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ելքի ապրանքագրերում՝ հափշտակել են շուրջ 40 մլն դրամ ընդհանուր արժողությամբ տարբեր դեղամիջոցներ եւ սարքավորումներ, որն առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ:
Քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 314 հոդվածի առաջին մասով:
Լ.Ա.-ն ձերբակալվել է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքներն ու ներգրավված անձանց շրջանակը պարզելու եւ նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել