«Ելքը» պնդում է, թե դեմ է քվեարկել, բայց Լենա Նազարյանը ստորագրել է արձանագրության տակ
Բարձրագույն դատական խորհրդի անդամների քվեարկության արդյունքների հրապարակումից հետո խորհրդարանում աժիոտաժ սկսվեց:
Երբ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ Գագիկ Հարությունյանի օգտին դեմ է քվեարկել ընդամենը 2 պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց խմբակցության բոլոր պատգամավորները, որոնք մասնակցել են քվեարկությանը՝ ընդհանուր թվով 7 հոգի, դեմ են քվեարկել Գագիկ Հարությունյանին եւ Գեւորգ Դանիելյանին:
«Մանր ժուլիկություն է, ներքաղաքական հեռուն գնացող նպատակներ ունեցող, պարզ է՝ մեծամասնության ներկայացուցիչների կողմից ուղղված «Ելք» դաշինքին»,- ասաց Փաշինյանը:
Գագիկ Մելիքյանը մինչդեռ հայտարարեց, որ հանձնաժողովի բոլոր անդամները մասնակցել են հաշվելու գործընթացին: «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն էլ կարծիք հայտնեց, որ հնարավոր է՝ «դեմ» քվեաթերթիկները փոխարինվել են «կողմ» քվեաթերթիկներով»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ իրենց խմբակցության անդամներից նույնպես կան հանձնաժողովի կազմում եւ հայտարարեց, որ իրենց խմբակցության անդամների մասնակցությամբ նման բանն անհնարինն էր:
«Մեր անդամների մասնակցությամբ ոչ մի մանիպուլյացիա չէր կարող լինել, պահանջում ենք վերահաշվարկ կատարել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հորդորեց ավելորդ արտահայտություններով նման խլրտումներ չմտցնել խորհրդարանի բնականոն աշխատանքի մեջ. «Եթե ցանկանում եք, կարող եք վերահաշվարկ անել»:
ԱԺ-ն անցավ հաջորդ օրինագծի քննարկմանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին խորհրդարանում կայացրած փակ գաղտնի քվեարկության արդյունքներով՝ ԲԴԽ-ի առաջին պաշտոնում առաջադրված՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ստացել է 96 կողմ եւ 2 դեմ ձայն: Երկրորդ պաշտոնում առաջադրված՝ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը ստացել է 90 կողմ եւ 7 դեմ ձայն: Երրորդ պաշտոնում առաջադրված՝ ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանը ստացել է 82 կողմ եւ 15 դեմ ձայն: 4-րդ առաջադրված փաստաբան Հայկ Հովհաննիսյանը ստացել է 86 կողմ եւ 11 դեմ ձայն, իսկ 5-րդում առաջադրված Երեւանի պետական համալսարանի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Մեղրյանը ստացել է 87 կողմ եւ 10 դեմ ձայն:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել