Ազգուտակով՝ ջրի երեսին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնի հավակնորդ Գագիկ Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ինչ երաշխիք, որ ԲԴԽ-ն ազատ ու անաչառ կառույց կլինի՝ ապահովելով դատական համակարգի անկախությունը, երբ իր սահմանադրական որոշումները հավատ չեն ներշնչում, բացի այդ՝ խնամիական կապեր ունի Սերժ Սարգսյանի հետ, ազգուտակն էլ բարձր պաշտոնների է տարբեր ոլորտներում։
Գ․ Հարությունյանը հարցին նախ հարցով պատասխանեց․ «Հայաստանում էդպիսի մարդ կա՞, որ մյուսի հետ ինչ-որ կապ չունենա», ապա ասաց․ «Իհարկե՝ չկա»։ Եվ հրաժարվելով այլ հարցերին պատասխանելուց, շրխկացրեց մեքենայի դուռը։ Հիշեցնենք, որ ՍԴ նախագահի եղբայրը՝ Արզուման Հարությունյանը, ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալն է, եղբորորդին՝ Հայկ Հարությունյանը, վարչապետի փեսան է եւ էներգետիկայի փոխնախարարը: Քույրը՝ Շամամ Հարությունյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալն է:
Դուստրը՝ Արմինե Հարությունյանը, թիվ 8 պոլիկլինիկայի գլխավոր բժիշկն է, սկեսրայրին պատկանող «Բեգլարյան» Բ/Կ-ում աշխատում է որպես բաժանմունքի վարիչ: Նրա ամուսինը՝ Արտաշես Բեգլարյանը, ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալն է: Գագիկ Հարությունյանի որդին՝ Արտակ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետն է:
Գ. Հարությունյանի մյուս որդին՝ Էդուարդ Հարությունյանն էլ ԵՊՀ-ում է պաշտոններ զբաղեցնում, միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ, բաժնի վարիչ եւ այլն: Սերժ Սարգսյանի կրտսեր դուստրն ամուսնացած է Գագիկ Հարությունյանի զարմիկի հետ, ՍԴ նախագահը նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբոր խնամին է՝ բժիշկ Կամո Տեր-Պետրոսյանի դուստրը ՍԴ նախագահի հարսն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել