Ինչո՞ւ Լիոնել Մեսսին արհամարհեց ու «թքեց» ադրբեջանական նավթադոլարների վրա
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ադրբեջանական մամուլը դարձյալ հեղեղված է Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնի» առաջատար ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի մասին լուրերով: Ադրբեջանցիների ուղեղներում չի տեղավորվում այն հանգամանքը, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն առանց պատճառաբանության հրաժարվել է Արգենտինայի հավաքականի կազմում ընկերական խաղ խաղալ Ադրբեջանի հետ: Եվ դա այն դեպքում, երբ, ըստ որոշ տվյալների, Ադրբեջանը 8 միլիոն դոլար էր առաջարկել, եթե Մեսսին խաղա գոնե 60 րոպե: Մեսսին հրաժարվել էր, Արգենտինայի հավաքականի ղեկավարները ստիպված էին մերժել առաջարկը: Փոխարենը հունիսի 9–ին 2 միլիոն դոլարի դիմաց Արգենտինան կխաղա Իսրայելում՝ տեղի թիմի հետ: Մեսսին հաճույքով համաձայնել է:
Այս պատմությունն ամիսներ առաջ է եղել, սակայն վերջին օրերին ադրբեջանական մամուլը դարձյալ անդրադարձել է խնդրին: Նրանք այդպես էլ բացատրություն չեն գտնում, թե ինչպես կարող է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը 2 միլիոնը գերադասել 8 միլիոնից: Ազերիները նույնիսկ սկսել են փորփրել Մեսսիի անցյալը, «հասել» են մինչև նրա ծննդավայր Ռոսարիո՝ համոզվելու համար նրա արմատներում հայի արյուն կա՞, թե ոչ: Այլապես ինչո՞ւ նա պետք է «զզվեր» Բաքվից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել