Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներին Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա» Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցԻրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է«WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներինՓակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրա
Հայաստան

Քաղաքապետարանը շարունակում է ահռելի ծախսերը

 Երեւանի քաղաքապետարանը համայնքային միջոցները մսխելու հարցում չունի հավասարը: Եւ այսպես` 2017թ. Երեւանի բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 72 մլրդ 479 մլն դրամ, իսկ ծախսերը՝ 70 մլրդ 990 մլն 187 հազար դրամ: Երեւանի քաղաքապետարանի հրապարակած բյուջեի կատարման հաշվետվությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցած տարում միայն 257 մլն 883 հազար դրամ ծախսվել է մեքենաների եւ սարքավորումների ընթացիկ նորոգման եւ պահպանման նպատակով: Մասնավորապես իրականացվել են քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ծառայողական ավտոմեքենաների պահպանման եւ նորոգման, գույքի, համակարգչային տեխնիկայի եւ շահագործվող այլ սարքավորումների ընթացիկ նորոգումն ու պահպանումը: Սա, ի դեպ, այն ծախսերից է, որի մի մասը պարզապես գրպանվում է՝ ատկատի տեսքով: Հայտնի փաստ է, որ ամենամեծ ատկատները գալիս են փողոցների վերանորոգման անվան տակ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ասֆալտ-բետոնյա ծածկի վերանորոգման եւ պահպանման ծրագրով փաստացի կատարողականը կազմել է 3 մլրդ 546 մլն 318 հազար դրամ: Ըստ այդմ, նշված գումարով իրականացվել է Երեւանի բոլոր վարչական շրջանների փողոցների, մայթերի եւ բակային տարածքների ասֆալտ-բետոնյա ծածկի ընթացիկ նորոգման աշխատանքներ։ Այդ թվում նաեւ փողոցների ճաքալցման աշխատանքներ։ Ի դեպ, այս տարվա ասֆալտապատումների համար նախատեսված գումարը 25 մլն դրամով ավել է անցած տարվա համար նախատեսված գումարից: Յուրաքանչյուր տարի խոշոր չափի գումարներ են ծախսվում ասֆալտապատման համար, բայց այդպես էլ Երեւանի ճանապարհներն առանձնապես չեն բարելավվում, ուստի կարող ենք ենթադրել, որ այս եւ հաջորդ տարիների հետ կապված եւս կարիք չկա մեծ ակնկալիքներ ունենալ: Քաղաքային բյուջեից տոնական ձեւավորում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 40 մլն 470 հազար դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ հատկացված գումարով Երեւանը` վարչական շրջաններով, տոնական օրերին ձեւավորվել է: Այդ թվում գնվել են տոնական դեկորատիվ առարկաներ, լույսեր եւ այլ զարդարանքներ։ Այն դեպքում, երբ անցած տարեվերջին հայտարարվեց, որ քաղաքի ամանորյա ողջ զարդարանքը նախորդ տարվանն է: Ենթադրությունը մեկն է. այստեղ էլ գումարի մի մասը հոսել է քաղաքապետարանի պաշտոնյաների գրպանը: Աղբահանություն եւ սանիտարական մաքրման համար քաղաքապետարանը քաղաքային բյուջեից ծախսել է ավելի քան 5 մլրդ 52 մլն դրամ: Սրա շրջանակներում Երեւանի բոլոր վարչական շրջաններում մատուցվել են սանմաքրման, այդ թվում` ձյան մաքրման եւ աղբահանության ծառայություններ։ Միայն թե, գաղտնիք չէ, որ Երեւանի փողոցները, բազմաբնակարան շենքերի բակային տարածքները շարունակում են մնալ աղբի մեջ թաղված: Ողջ տարվա ընթացքում քաղաքի փողոցները, մայթերը, բազմաբնակարան շենքերի մուտքերը այդպես էլ չաղբահանվեցին: Իսկ տարեվերջին ձյան մաքրման աշխատանքների համար քաղաքապետարանը չէր կարող գումար ծախսել, քանի որ պարզապես ձյուն չկար: Թե ի՞նչ է եղել այս գումարը, մնում է միայն ենթադրել: Երեւանի քաղաքապետարանի աշխատողների աշխատավարձի գծով ծախսերը անցած տարում կազմել են 4 մլրդ 723 մլն դրամ: Ի դեպ, աշխատավարձի գծով ծախսերն իրականացվել են Երեւանի ավագանու` 2017 թվականի հունիսի 16-ի որոշմամբ սահմանված հաստիքացուցակի հիման վրա։ Ընդ որում, հաստատված հաստիքացուցակով նախատեսված 1998 միավոր հաստիքի դիմաց աշխատավարձի փաստացի վճարում իրականացվել է միջինը 1975 հաստիքի համար։ Պարզվում է` քաղաքապետարանի աշխատակազմը անցած տարում աշխատողների պարգեւատրման համար մի քանի հարյուր միլիոններ է քաղաքային բյուջեից ծախսել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ միայն պարգեւատրման գծով ծախսերը կազմել են 639 մլն 212 հազար 300 հազար դրամ: Ըստ քաղաքապետարանի` մեկ ամսվա աշխատավարձի չափով պարգեւատրվել են հիմնականում տարվա ընթացքում լրացուցիչ աշխատանք կատարող աշխատողները, ինչպես նաեւ տարեվերջին քաղաքապետարանի գրեթե բոլոր աշխատողները, բացառությամբ տարվա ընթացքում նկատողություն ստացած աշխատողների։ Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւս պարգեւատրվողների ցանկում է եղել: Նա անցած տարում մեկ ամսվա աշխատավարձի չափով պարգեւատրել էր նաեւ իրեն, տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին, փոխքաղաքապետերին, խորհրդականներին եւ այլոց: Երեւանի` այս տարվա բյուջեով եւս նախատեսվում է պարգեւատրում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միայն խրախուսման համար աշխատավարձի ֆոնդի 14.5 տոկոսի չափով նախատեսվել է պարգեւատրման ֆոնդ։ Իսկ ահա այս տարվա Երեւանի բյուջեով աշխատավարձի գծով ծախսը կկազմի 5 մլրդ 213 մլն 285 հազար 900 հազար դրամ, ինչը անցած տարվա հատկացումից 1 մլրդ 422 մլն դրամով ավելի է: Նշված գումարից մոտ 700 մլն դրամը նախատեսված է պարգեւատրումների եւ դրամական խրախուսումների համար: Դժվար չէ կռահել` առաջինը կպարգեւատրվեն Տարոն Մարգարյանի` «դեմն առեք» հրահանգով ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների առաջ նետված, նրանց ծեծած անձինք, կպարգեւատրվեն նաեւ լրագրողների աշխատանքները սահմանափակողները. ի վերջո, նրանք ինչ արել, հանուն «շեֆի» են արել: Եվ ուրեմն, «շեֆն» էլ հիմա պետք է բարի աչքով նայի ենթականերին: Հիշեցնենք, որ նրանց թվում էր նաեւ քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը: Իսկ քաղաքապետի օգնական Մարիա Բարեղամյանն ավագանու նիստերում լրագրողների իրավունքները սահմանափակող կանոնակարգի համահեղինակներից է, որպեսզի հանկարծ ՀՀԿ-ականների այլանդակությունները լրատվամիջոցները չկարողանան տեսագրել: Փաստորեն անցած տարում Երեւանի քաղաքապետարանի միայն դրոշների տեղադրման ծրագրով փաստացի ծախսը կազմել է մոտ 43.5 մլն դրամ: Ուշադրություն` 43.5 մլն դրամով ձեռք է բերվել եւ փոխվել թվով 6 հազար 348 դրոշ Երեւանի փողոցներում, քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում﹐մանկապարտեզներում, երաժշտական եւ արվեստի, սպորտի եւ շախմատի դպրոցներում, ինչպես նաեւ օտարերկյա նախագահների այցերի ընթացքում թվով 700 դրոշակների տեղադրմամբ իրականացվել են դրոշակազարդարման աշխատանքներ։ Ընդ որում, սա այն դեպքում, երբ դրոշների ձեռք բերումն ու տեղադրում այդքան էլ ծախսատար չէ: Բայց սա չի խանգարում քաղաքապետարանի աշխատակազմին մի քանի տասնյակ միլիոններ ծախսել այդ նպատակով: Ի դեպ, Երեւանի այս տարվա բյուջեով եւս նախատեսվում է 45 մլն դրամ ծախսել դրոշների ձեռք բերման, փոխման եւ տեղադրման համար: Կարճ ասած, Երեւանի քաղաքապետարանում գումարներ չեն խնայում հենց այն ծախսերի համար, որտեղ «ատկատի» հնարավորություն կա. ի վերջո, իշխանությունները սեփական հարստացման մասին են միայն մտածում, թքած մայրաքաղաքի խնդիրների վրա: Իսկ պատկերացնո՞ւմ եք, ինչ կլիներ, եթե դրոշակների կամ տոնական զարդ ու զարդարանքների համար նախատեսված գումարների մի մասը ծախսվեր բարձրահարկ շենքերի վերելակների վերանորոգման ծառայությունների համար: Բայց քանի որ իրենց համար կարեւորը ոչ թե նման խնդիրներն են, այլ քաղաքապետարանի պաշտոնյաների գերհարստացումը, ունենք այն, ինչ ունենք:

armlur.am