Իրանը պատրաստ է ավելացնել Հայաստանին մատակարարվող գազի ծավալները․ նախարար
Իրանը պատրաստ է ավելացնել Հայաստանին մատակարարվող գազի ծավալները: Այս մասին փետրվարի 27-ին Երեւանում անցկացվող հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի շրջանակներում լրագրողներին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը:
Իրանցի նախարարը չի պատասխանել հարցին, թե ինչ գնով է Իրանը Հայաստանին գազ առաջարկում, եւ չի մեկնաբանել նաեւ Երեւանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի՝ ավելի վաղ արված հայտարարություններն այն մասին, որ Իրանը պատրաստ է Երեւանին գազ վաճառել հարմար գներով։ Ռեզա Արդաքանիանը չի նշել նաեւ, թե որքանով կարող են ավելանալ Հայաստանին մատակարարվող գազի ծավալներն Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 400 կՎ հզորությամբ 3-րդ գծի շինարարությունից հետո: «Այս պահի դրությամբ կողմերը բանակցում են էլեկտրաէներգիայի փոխանակման հարցի շուրջ։ Բանակցությունների արդյունքները մոտ ժամանակներս կներկայացվեն հանրությանը»,- ասել է Ռեզա Արդաքանիանը։
Հիշեցնենք, որ նոր էլեկտրահաղորդման գծի կառուցմամբ Հայաստանն ու Իրանը կկարողանան ավելացնել էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը՝ 350 ՄՎտ-ից մինչեւ 1000 ՄՎտ: Փետրվարի 12-ին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում իրանագիտության լսարանի բացման արարողությունից հետո Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սադաջադին լրագրողներին ասել էր, որ Թեհրանը պատրաստ է գազ վաճառել Հայաստանին հարմար գներով: 2017 թվականին Հայաստանին իրանական գազի մատակարարման ծավալները 2016 թվականի համեմատ ավելացել են 2․5 տոկոսով՝ մինչեւ 382․7 մլն խորանարդ մետր: 2018 թվականի հունվարին Իրանին էլեկտրաէներգիայի մատակարարումների ծավալը 2017 թվականի հունվարի համեմատ աճել է 104 տոկոսով։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել