Ճգնավորյանը զանգել է մարզպետին. Խնդրանքը չի բավարարվել, նա էլ հիմնադրամը փակել է
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզում քաղաքական խարդավանքների հետեւանքով Արտաշատի Հայկազ Ճգնավորյանի անվան թիվ 5 դպրոցում այլեւս չի գործում ավստրիացի բարերար Ճգնավորյանի հիմնադրամը, որի շնորհիվ դպրոցում տարիներ շարունակ մեծ ներդրումներ են կատարվել՝ սկսած աշակերտական համազգեստների հարցի լուծումից, վերջացրած սոցիալապես անապահով աշակերտների եւ ուսուցիչների վիրահատության խնդիրներով։
Մենք ամիսներ առաջ անդրադարձել էինք սույն դպրոցին, որը հայտնվել էր Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի թիրախում, քանի որ նախկին տնօրեն Ռուզաննա Հայրապետյանը, որը ՀՀԿ տարածքային խորհրդի նախագահն էր, կուսակցությունից դուրս եկավ Հովիկ Աբրահամյանի «առվակ» դառնալուց հետո։
Մարզպետարանի կողմից իրականացված աուդիտի արդյունքում անցած տարի նախկին տնօրենն ազատվեց, դպրոցը նոր տնօրեն ունի։ Սակայն քաղաքային իշխանությունը փորձել է նախկին տնօրենին հեռացնել նաեւ բարեգործական հիմնադրամի նախագահի պաշտոնից։
Ի դեպ, մեկենասը Լորիս Ճգնավորյանի քույրն է՝ Արշալույսը, եւ նրա հոր՝ Հայկազ Ճգնավորյանի անունով է դպրոցն անվանակոչված: Ամիսներ առաջ Արշալույս Ճգնավորյանը հեռախոսազրույց է ունեցել Արամայիս Գրիգորյանի հետ, հորդորել հանգիստ թողնել Ռուզաննա Հայրապետյանին, բայց, տեսնելով, որ մարզպետն անդրդվելի է, փակել է հիմնադրամը։
Դպրոցի հաշվապահը երեկ մեզ հետ զրույցում հաստատեց, որ հիմնադրամն այլեւս չի գործում, թե ինչու՝ ուղղորդեց տնօրենի կողմը։ Իսկ տնօրենի հետ կապ հաստատել չհաջողվեց»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել