ՀՀԿ-ական ֆեյքերի հետքերով. «Պետք ա ֆեյք էջ բացես ու գրես...». բացահայտում
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օրերս ֆեյսբուքում ակտիվ տարածվում էին լուսանկարներ, որտեղ Աստղիկ Մկրտչյան անունով օգտատերն ինչ-որ մեկին հրահանգում է ֆեյսբուքյան կեղծ էջ բացել եւ ի պաշտպանություն Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության՝ մեկնաբանություններ գրել Զարուհի Փոստանջյանի՝ Ազատություն ռադիոկայանին տրվելիք հարցազրույցի ժամանակ։
Հարցազրույցը վերաբերում էր Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած սկանդալային միջադեպին:
Նկարում Աստղիկ Մկրտչյան անունով օգտատիրոջ նամակն է, որտեղ վերջինս գրում է՝
«Բարեւ։ Էլենն ասեց փոխանցեմ, էսօր երեկոյան ժամը 9-ին ազատության ռադիոկայան էջում Զարուհի Փոստանջյանը պետք ա էֆիռ անի։ Պետք ա ֆեյք էջ բացես ֆեյսում ու քոմենթներ գրես ՀՀԿ-ի, քաղաքապետարանի գործունեության մասին՝ լավ առումով։ Հետո սքրին կանես, կուղարկես Էլենին»:
Աստղիկ Մկրտչյան անունով օգտատերը ֆեյսբուքյան իր էջը ապաակտիվացրել է: Վերջինս Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհի է: Մեր զրույցում նա ասաց, որ Աստղիկ Մկրտչյան անունով էջն իրենն է եղել, սակայն հիմա ջնջված է: Հարցին՝ ինչու է ջնջված, Աստղիկը սկզբում չուզեց պատասխանել, ապա ասաց, որ իր էջը կոտրել են, եւ այդ նամակն ինքը չի գրել»:
Նույն ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներից մեկը, որը չցանկացավ նշել իր անունը, (որի կուրսեցին է եղել Էլենը), մեր զրույցում ասաց, որ Էլեն Պարոնյանն աշխատել է ՀՀԿ-ի շտաբում, բայց թե ում համար՝ ուսանողուհին չգիտեր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել