«Արթիկ» ՔԿՀ-ում քաղաքացուն խուզարկել են եւ թմրամիջոցներ հայտնաբերել ծխախոտի տուփում
2018 թվականի փետրվարի 22-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հիմնարկի վարչական շենքում անձնական խուզարկության են ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչ Վ. Ն.-ին, ինչի արդյունքում վերջինիս բաճկոնի ձախ գրպանից հայտնաբերել եւ առգրավել են ծխախոտի 2 տուփ եւ մեկ բջջային հեռախոս:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ առաջին ծխախոտատուփի մեջ առկա էին 9 հատ սպիտակ գույնի «Pfizer PGN 150» գրառմամբ եւ 26 հատ «Pfizer PGN 75» գրառմամբ դեղապարկուճներ, իսկ երկրորդում՝ մի քանի գլանակների մեջ լցված կանեփանման զանգված:
Ավելի վաղ` փետրվարի 15-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական խուզարկության են ենթարկել դատական նիստից հետո հիմնարկ վերադարձած կալանավոր Վ. Բ.-ին: Արդյունքում` վերջինիս մոտից հայտնաբերել եւ առգրավել են բաժանորդային քարտով մեկ բջջային հեռախոս, 65 հատ դեղին դեղապատիճ եւ 0,5 լիտր տարողությամբ ոգելից խմիչքին բնորոշ սուր հոտով պոլիէթիլենային 2 տոպրակ:
Հայտնաբերված թմրամիջոցներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել