Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներին Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա» Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցԻրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է«WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներինՓակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրա
Մամուլ

Ինչ է իրականում գողացվել Մատենադարանից. մանրամասներ

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս տեղեկատվություն տարածվեց, որ փետրվարի 20–ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական մասնաշենքից արժեքավոր ափսեներ են գողացել:

Ըստ տեղեկատվության, դեպքը տեղի է ունեցել միջոցառման ժամանակ: Մատենադարանի աշխատակազմից փորձեցինք հարցի շուրջ պարզաբանում ստանալ՝ մասնավորապես պարզել, թե ի՞նչ արժեքավոր ափսեների մասին է խոսքը: Մատենադարանի տնտեսական գծով փոխտնօրեն Արմեն Մկրտչյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ նշված օրը «Դադիվանք» գրքի շնորհանդեսն է եղել: Կազմակերպիչները դիմել են և շնորհանդեսի համար Մատենադարանի գիտական մասնաշենքից տարածք է հատկացվել:

«Գրքի շնորհանդես է եղել, որին մարդիկ են մասնակցել: Նաև «ֆուրշետ» է եղել, որտեղից էլ այդ երկու ափսեներն անհետացել են: Կազմակերպիչը մոտեցավ մեզ ու հայտնեց, որ երկու ափսե է պակասում, որը մեծ արժեք ունի: Իսկ մենք ափսեները չէինք կարող գտնել: Անգամ տեսախցիկների միջոցով դա հնարավոր չէր, քանի որ մարդիկ շատ էին: Այնուամենայնիվ, այսօր մի կին բերել ու հանձնել է ափսեները: Ասել է, որ «ֆուրշետից» է մնացել իր մոտ և խնդրել, որ վերցնենք: Հանձնել է մեր աշխատակիցներից մեկին ու դուրս գնացել: Հետո, երբ ինձ ասացին, որ ափսեները բերել են, ուզում էինք տեսնել, թե ով էր, բայց չկարողացանք, արդեն գնացել էր այդ կինը»,– պատմեց Արմեն Մկրտչյանը:

Նա հայտնեց, որ ափսեները տվել են ոստիկանությանը, որպեսզի ոստիկանությունը պարզի, թանկարժե՞ք է, թե ոչ: Այնուամենայնիվ, մեր զրուցակիցը խնդրեց առայժմ «արժեքավոր» ասվածը չակերտներում օգտագործել:

Մատենադարանի տնտեսական գծով փոխտնօրենը նկատեց՝ այնպես է ներկայացվել, կարծես խոսքը Մատենադարանի ժառանգության կամ գույքի մասին է. «Թող թյուրիմացություն չլինի՝ դրանք Մատենադարանի գույք չեն: Երբ կարդում եմ տեղեկատվությունը, հասկանում եմ, որ ընթերցողի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե խոսքը հենց Մատենադարանի գույքի մասին է: Մենք ոչ մի առնչություն չունենք այդ ամենի հետ: Ուղղակի տարածք ենք հատկացրել միջոցառում անցկացնելու համար ու վերջ: Մենք պատասխանատու չենք: Հիմա եթե բաժակ կոտրվեր, մենք պատասխա՞ն էինք տալու: Նույնն ափսեի դեպքում է: Եթե այն գողացած չլինեին, այլ, օրինակ, ջարդվեր, մենք պատասխա՞ն էինք տալու: Իհարկե՝ ոչ»:

Արմեն Մկրտչյանը շեշտեց, որ Մատենադարանից անգամ մի գրիչ չեն կարող տանել այնպես, որ ոչ ոք չիմանա: «Անհնար է այստեղից ինչ–որ բան տանել: Մեզ մոտ ամեն ինչ հսկողության տակ է: Հսկվում է թե՛ ոստիկանների, թե՛ տեսախցիկների և թե՛ համապատասխան մարդկանց կողմից: Այստեղ անգամ նման մեկ դեպք չի արձանագրվել: Բացի այդ՝ եթե արժեքավոր ինչ–որ գույք է, «ֆուրշետի» կազմակերպիչը նախ պետք է համաձայնեցներ կազմակերպչի հետ, իսկ Մատենադարան բերելուց առաջ անպայման գրավոր մեզ տեղեկացներ այդ մասին: Հնարավոր չէ ինչ–որ թանկարժեք բան լինի: Իսկ եթե թանկարժեք լիներ, ինքներդ ձեզ վրա վերցրեք, այդ ապրանքից այն կողմ կգնայի՞ք»,– եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: