Խոշոր վթար Երեւանում. Վթարված մեքենաներից մեկը հայտնի գործարարի որդունն է
Երեկ՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: ժամը 23:00-ի սահմաններում Խորենացի եւ Զաքյան փողոցների խաչմերուկում՝ Շիրակ հյուրանոցային համալիրի մոտ, բախվել են BMW X5 մակնիշի 01 AՏ 015 համարանիշի, BMW X5 մակնիշի 35 SQ 154 համարանիշի, Lexus մակնիշի 88 NO 888 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով BMW X5 մակնիշի 01 AՏ 015 համարանիշի ավտոմեքենան բախվել է երկաթբետոնե ճաղավանդակներին, այնուհետեւ խաչմերուկը կարգավորող լուսակիրին եւ կողաշրջվել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաեւ ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, որոնք ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ նշված վթարը այս տավա ամենաթանկ վթարն է, վնասը կազմում է 150 հազար դոլարից ավելի:
Կայքի փոխանցմամբ, դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ BMW X5 մակնիշի 01 AՏ 015 համարանիշի ավտոմեքենան հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի տղայինն է: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել