Բանանը թանկացել է 44 տոկոսով
«Փաստ» թերթը գրում է. «Մայրաքաղաքի մի շարք սուպերմարկետներում բանանի գինը բարձրացել է: Մեկ կիլոգրամի գինը որոշ սուպերմարկետներում հասել է 800 դրամի: Մի շարք խանութներում էլ այդ գինը տատանվում է 750–790 դրամի սահմաններում:
Դեռ նախորդ տարվա հոկտեմբերին «Փաստ»–ը արձանագրել էր, որ առաջին անհրաժեշտության ապրանքներից բացի, թանկացել է նաև բանանը: Մասնավորապես՝ մսի, կարագի և այլ ապրանքների գնի բարձրացման ֆոնին բանանի գինը ևս բարձրացել էր: Նշված ժամանակահատվածում, սակայն, բանանի գինը 550 դրամից բարձրացել էր՝ հասնելով 650 դրամի:
Հավելենք, որ ինչպես շատ ապրանքների, բանանի շուկայում ևս մենաշնորհային ընկերություն կար՝ «Քեթրին գրուպ»–ը, որի սեփականատերը ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանն է:
ՀՀ կառավարությունը, վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, դեռ նախորդ տարի էր հայտարարել, որ ցանկացած ապրանքի (այդ թվում՝ բանանի ներկրման) հարցում որևէ խոչընդոտ չի կարող լինել, և ցանկացած գործարար կարող է Հայաստան ներմուծել օրենքով չարգելված ցանկացած ապրանք: Հայտարարությունից հետո հայտնվեցին տնտեսվարողներ, որոնք ևս սկսեցին բանան ներկրել Հայաստան: Նրանք անգամ հայտարարեցին, որ բանանի շուկայում մենաշնորհային դիրք ունեցող ընկերություն չկա:
Ըստ ներմուծողների՝ կարող է մի քիչ ավել, կամ մի քիչ պակաս, բայց Հայաստանում մեկ կիլոգրամի գինը 600 դրամի սահմաններում նորմալ է: Կրկին գործ ունենք մենաշնորհային դիրքի չարաշահմա՞ն, թե՞ զուտ թանկացման հետ, ինչը կարող է պայմանավորված լինել նաև արտաքին շուկայում առկա հնարավոր գնային բարձրացումների հետ:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ու պատասխանատու մարմինները կրկին ուսումնասիրության առիթ ունեն: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել