Հայաստանն Օմսկի բնակիչների արտագաղթի երեք հիմնական ուղղություններից մեկն է
ՌԴ պետական վիճակագրության դաշնային ծառայության Օմսկի մարզային վարչությունն ամփոփել է 2017 թվականի միգրացիոն գործընթացները, հայտնում է «Новый Омск»-ը:
Գերատեսչության տվյալներով՝ ժամանողների թիվը եղել է 54.082, մեկնածների թիվը՝ 63.935 մարդ: Օմսկի բնակիչներն ամենաշատն արտագաղթել են Ղազախստան (4.721 մարդ), Ուկրաինա (696 մարդ) և Հայաստան (323 մարդ): Դա կազմում է արտասահմանում հաստատված մարզի բնակիչների երեք քառորդը:
Օմսկի մարզի աշխատանքի և սոցիալական զարգացման հարցերով նախարարության աշխատանքի հարցերով բաժնի ղեկավար Մարինա Խամովայի խոսքով՝ արտագաղթի պատճառները սոցիալական ենթակառուցվածքների առկայությունն է, ինչպես նաև մասնագիտությամբ ավելի բարձր վարձատրվող աշխատանք գտնելու, կարիերա անելու և բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունները:
Մարինա Խամովայի խոսքով՝ պաշտոնյաներին արտագաղթն արդեն չի զարմացնում, բայց անհանգստացնում է՝ հատկապես հաշվի առնելով այն, որ բնակության նոր վայրում հաստատվել նախընտրում են մեծ մասամբ Օմսկի այն բնակիչները, որոնք աշխատունակ տարիքում են:
Նշվում է, որ արտագաղթի հոսքը 2016 թվականի համեմատ աճել է 66 տոկոսով՝ 5.942-ից 9.853:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել