14-ամյա երկվորյակ եղբայրները առևանգել են «բուդկա» Մոսկվիչը
Փետրվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Ավտոկայանի Բանավան թաղամասի բնակիչ, 27-ամյա Լևոն Մխիթարյանը Ոստիկանության Կումայրիի բաժին հայտնել է, որ նույն օրը ժամը 18:30-ի սահմաններում, օգտվելով դուռը բաց լինելու և բանալին փականում գտնվելու հանգամանքից, անհայտ անձը կամ անձինք փախցրել են տան դիմաց կայանված իր կողմից շահագործվող ԻԺ 2715-01 մակնիշի 24 OՏ 978 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայրում Ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչը զննություն կկատարեր, Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նշված ավտոմեքենան փախցրել են Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի բնակիչներ, 14-ամյա երկվորյակ եղբայրներ Կ. և Կ. Հ.-ները: Երեխաների հետ բացատրական աշխատանքների արդյունքում քրեական հետախույզները ավտոմեքենան սարքին վիճակում հայտնաբերել են Գյումրի քաղաքի Մայր Հայաստան հուշարձանի մոտ: Երկվորյակ եղբայրները հանձնվել են ծնողներին: Փաստի առթիվ Ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ shamshyan.com-ում։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել