Ալեքսանյանի երիտզարմիկը «ա լա հոպար» դղյակ է կառուցում, բայց փոքր-ինչ տխուր է ու փախած
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած՝ «Երկիր ծիրանիի» կազմակերպած «մարշ-բրասոկից» հետո Երեւանի մնացյալ թաղամասերում, ուր նույնպես կոյուղաջրերը տարիներով հոսում են, ու որեւէ մեկը տեր չի կանգնում 2800-ամյակը տոնելու պատրաստվող, տարբեր ծրագրերով հսկա փողեր ծախսող մայր-Երեւանի ծայրամասերում տիրող ահավոր վիճակին, լուրջ հույսեր ու ակտիվություն է առաջացել քաղաքապետարան-թաղապետարաններ տարաներով «արտաթորանք» տանելու, հարցը տեղից շարժելու մասով:
Մալաթիա-Սեբաստիայի Հաղթանակ թաղամասի բնակիչները, որոնց ամեն ընտրություններին իշխանությունները խոստանում են` «մի բան կանեն», այս օրերին դիմել են քաղաքապետարան, որտեղից ասել են` դա իրենց գործը չէ, դիմեք «Վեոլիա ջրին» ու «ձեր անպատասխանատու թաղապետին»:
Թաղապետն էլ իր հերթին որեւէ զանգի չի պատասխանում, երբեք անձամբ այդ թաղերում չի եղել: Սամվել Լիմինդրովիչի զարմիկ-թաղապետը՝ Արտակ Ալեքսանյանը, «ա լա հոպար», սեփական դղյակն է կառուցում թաղում, ու ասում են` փոքր-ինչ տխուր է երիտզարմիկը, քանզի տունը, որ գցել է «հոպարի ռազմերով», չի կարողանում ավարտել։
Նա թաղապետարարում իրեն տեղակալ է նշանակել Շենգավիթի կադաստրի պետի որդուն` Վալերի Մանվելյանին, իսկ Կորյուն Նահապետյանի որդուն` Արթուր Նահապետյանին էլ աշխատակազմի ղեկավար է կարգել, որ գլուխ-գլխի տան` «մի բան անեն՝ մի բան ըլնի»: Ի դեպ, նրանք երեքն էլ, այդ թվում՝ ԱԺ ՊՆ, ԱԱԾ հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի որդին, չեն ծառայել բանակում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել