ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը հատուկ միջոցառումներ են իրականացնում ՀՀ բոլոր մարզերում
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է, խոսակցություններ կան, որ ՀՀ սահմանը ահաբեկիչներ են հատել: Նախ, ֆեյսբուք սոցիալական ցանցում լուրեր տարածվեցին, թե ՀՀ սահմանը հատել է 50-70 քուրդ ահաբեկիչ, նրանք հիմա Գորիսում են եւ ոստիկանները քաղաքացիներին խնդրել են զգուշանալ:
Երեկ էլ Գյումրիից լուրեր ստացվեցին, թե այս օրերին ոստիկանները ուժեղացված հսկողություն են սահմանել Գյումրու սպասարկման օբյեկտներում, հատկապես հյուրանոցներում:
Վերջիններս, ըստ «Առավոտ»-ի, օրվա մեջ մի քանի անգամ ստուգում են, թե ովքեր են ելումուտ անում, չկա՞ն արդյոք կասկածելի դեմքեր: Ավելին, «ՀԺ»-ին տեղեկություններ հասան, որ Գյումրիի դպրոցներից մեկում երեխաներին տուն են ուղարկել:
Մեզ հայտնի դարձավ, որ Գյումրիի քաղաքապետարանից բոլոր դպրոցներին ու մանկապարտեզներին ոչ պաշտոնապես զգուշացրել են, որ երեխաները հաստատություններ գնան ծնողների ուղեկցությամբ: ՀԺ-ի իրազեկ աղբյուրները հայտնում են, որ այս օրերին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ ոստիկանության հետ համատեղ հատուկ միջոցառումներ է իրականացնում հանրապետության բոլոր մարզերում:
Պատճառը, սակայն, հոկտեմբերի 11-12-ին Երեւանում սպասվող Ֆրանկոֆոնիայի 84 անդամ, ասոցացված եւ դիտորդ պետությունների գագաթաժողովն է, որի շրջանակներում ՀՀ են այցելելու մի շարք երկրների նախագահներ, այդ թվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել