Տարոն Մարգարյանը ներողություն չխնդրեց, բայց զգուշացրեց
Երեւանի ավագանու նիստը մոտ մեկ ժամ ընդմիջվելուց հետո շարունակվեց: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ եթե Երկիր ծիրանի խմբակցության անդամները հաջորդ անգամ էլ փորձեն խաթարել նիստի բնականոն ընթացքը, ապա կհեռացվեն դահլիճից: Տարոն Մարգարյանը ներողություն չխնդրեց Երկիր ծիրանի խմբակցության անդամներից, երեւանցիներից այն բանի համար, որ ՀՀԿ-ականները ծեծի են ենթարկել կանանց: ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ձայն խնդրեց եւ Տարոն Մարգարյանի փոխարեն ներողություն խնդրեց մայրաքաղաքի բնակիչներից կատարվածի համար, սակայն ակնարկեց, որ Երկիր ծիրանի խմբակցությունն է միջադեպի պատճառը դարձել:
Երկիր ծիրանի խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյանը, Մարինա Խաչատրյանը եւ Սոնա Աղեկյանը մասնակցում են նիստին: Աղեկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը հարվածներ է ստացել:
Տարոն Մարգարյանի որոշմամբ շտապօգնության աշխատակիցները մնացին նիստերի դահլիճում, իսկ ոստիկանները հերթապահում են դահլիճից դուրս:
Հիշեցնենք, այսօր Երեւանի ավագանու նիստը սկանդալային ընթացք ստացավ: Երկիր Ծիրանիի անդամները կոյուղաջրեր լցրեցին նիստերի դահլիճի հատակին, քաղաքապետ Տարոն Մարգարյանին ասելով, որ Նուբարաշեն թաղամասի բնակիչներից նվեր են բերել նրան: Նուբարաշենցիները երեկ փակել էին դեպի «Նուբարաշեն» ՔԿՀ տանող ճանապարհը, բողոքելով իրենց տարածքում տարածված գարշահոտից: Բանն այն է, որ քրեակատարողական հիմնարկի կոյուղու խողովակները խցանված են, ինչի պատճառով կոյուղաջրերը լցվում են հարակից տարածք:
Նուբարաշենից բերված կոյուղաջրերն ավագանու նիստերի դահլիճի հատակին լցնելուց հետո մի շարք ՀՀԿ-ականները հարձակվեցին Երկիր Ծիրանիի կանանց վրա, ապտակեցին, քաշքշեցին նրանց:


















































Տարոն Մարգարյանը դիմել է երեւանցիներին եւ ակնկալել ներողամտություն
Տարոն Մարգարյանի տունը չի խուզարկվել, Մարգարյանը դեռևս չի հարցաքննվել
Տարոն Մարգարյանի գլխին ամպեր են կուտակվում
Հաղորդման նյութերը ողջ ծավալով փոխանցված են ԱԱԾ-ին. վարչապետի օգնականը՝ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին
Բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց (Ուղիղ)
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել