Շոկոլադային գնումներ. Երևանի քաղաքապետարանը կոնֆետների համար կծախսի 227 հազար 500 դրամ
Երեւանի քաղաքապետարանը հրապարակել է ընթացիկ տարվա գնումների պլանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքապետարանը այս տարի եւս ոչ մի կոպեկ չի տնտեսելու` շռայլորեն վատնելով համայնքային բյուջեի միջոցները: Ու սա այն դեպքում, երբ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանի պետական համակարգն ըստ էության անցել է ծախսերի խնայողական ռեժիմին:
Մինչդեռ պարոն Տարոն Մարգարյանի ղեկավարած կառույցն, ընդհակառակը, շարունակում է մսխել:
Այսպես` քաղաքապետարանի աշխատակազմը նախատեսել է գնել 60 հատ բնական հյութ, որի յուրաքանչյուրի արժեքը կազմում է 1200 դրամ: Մինչդեռ, նկատենք, քաղաքապետարանը կարող էր մի փոքր խնայողաբար մոտենալ եւ գնել ոչ թե 1200, այլ 700-800 դրամանոց հյութեր: Ամեն դեպքում, հնարավոր է բնական հյութի գնման դեպքում փոքր-ինչ զուսպ լինել եւ տնտեսել: Փոխարենը քաղաքապետարանը 72 հազար դրամ է նախատեսել ծախսել 60 հատ հյութի համար:
Հյութից բացի` կգնվի նաեւ 35 հատ շոկոլադ, որի յուրաքանչյուրն արժի 6500 դրամ, եւ ընդհանուր կոնֆետների համար կծախսվի 227 հազար 500 դրամ: Բնականաբար, քաղաքապետարանի աշխատակազմը առանց սուրճի չի մնա. կգնվի նաեւ 32 հատ 2500 դրամանոց լուծվող սուրճ, որի համար ընդհանուր կծախսվի 80 հազար դրամ: Իսկ 600 հատ ապակյա շշով ջրի համար` 90 հազար դրամ, գազավորված հանքային ջրի դեպքում` 30 հազար 450 դրամ:
Համաձայնեք` քաղաքապետարանում իրոք որոշել են ճոխ ապրել: Միայն թե, ցավալի է, որ այս ամենն արվում է երեւանցիների վճարած հարկերի արդյունքում: Գնումների պլանից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ միայն հուշանվերների գնման համար նախատեսվում է ծախսել 45 մլն դրամ գումար: Բայց հայտնի չէ, թե կոնկրետ ինչ հուշանվերների մասին է խոսքը, համենայնդեպս պաշտոնական փաստաթղթում այդ մասին ոչինչ նշված չկա: Բայց քաղաքապետարանի դեպքում դժվար չէ կռահել, թե ինչ հուշանվերներ են:
Հիշենք միայն, որ անցած տարվա ընթացքում քաղաքապետարանը գնել էր սպիտակ օնիքսից գինու 4 հատ բաժակ, որի յուրաքանչյուրը քաղաքային բյուջեի վրա նստել էր 145 հազար 200 դրամ:
Ծաղկային կոմպոզիցիաների համար եւս քաղաքապետարանը միջոցներ չի խնայել. նախատեսել է ծախսել 8 մլն դրամ: Միայն 100 հատ ծաղկային կոմպոզիցիայի համար մտադրվել են ծախսել 3 մլն դրամ, որի մեկ հատը արժի 30 հազար դրամ: Բացի այս` նախատեսվել է գնել նաեւ 10 հազար դրամանոց 200 հատ ծաղկային կոմպոզիցիա` ընդհանուր ծախսելով 2 մլն դրամ, եւ 60 հատ ծաղկային կոմպոզիցիա` պսակ` 50 հազար դրամանոց, որի համար ընդհանուր ծախսվելու է դարձյալ 3 մլն դրամ:
Նաեւ` ընթացիկ տարում քաղաքապետարանը նախատեսում է գնել երկու մարդատար ավտոմեքենա, յուրաքանչյուրը` 10 մլն դրամ արժեքով: Այսինքն` երկու ավտոմեքենայի համար քաղաքային բյուջեից կծախսի 20 մլն դրամ: Փաստորեն քաղաքապետարանը քաղաքային բյուջեից ծախսելու է 20 հազար դոլար մեկ ավտոմեքենայի համար:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել