Ջրառատում ավագանին ընտանիքի անդամներին «նվեր» է մատուցել
Արմավիրի մարզի Ջրառատի ավագանին 2017թ. դեկտեմբերի 20-ին որոշել է 680,000 դրամ սոցիալական օգնություն հատկացնել սոցիալապես անապահով ընտանիքի անդամներին: Ավագանու անդամներն առատաձեռն են գտնվել, և այդ գումարից բաժին է հասել նաև իրենց ընտանիքի անդամներին՝ ներկայացնելով որպես սոցիալապես անապահով:
Վերոնշյալ որոշման հիման վրա Ջրառատ համայնքի բնակիչ Ժաննա Բաբուջյանը, որպես սոցիալապես անապահով, ստացել է 70,000 դրամ: Նա ավագանու անդամ Միհրան Բաբուջյանի դուստրն է: Միհրան Բաբուջյանը մասնակցել է ավագանու նիստին և կողմ է քվեարկել դստերն օգնություն հատկացնելու որոշման օգտին:
70,000 դրամի չափով սոցիալական օգնություն է ստացել նաև Ռիմա Մարգարյանը: Վերջինս ավագանու անդամ Վաղարշակ Սիմոնյանի ընտանիքի անդամն է, հաշվառված է վերջինիս տանը: Վաղարշակ Սիմոնյանը կողմ է քվեարկել իր ընտանիքի անդամին սոցիալական օգնություն հատկացնելու որոշմանը:
Ջրառատի ավագանին 70,000 դրամ էլ հատկացրել է Վարդիթեր Թորոսյանին: Վերջինիս ամուսինը՝ Հովհաննես Խաչատրյանը, ավագանու անդամ է: Հովհաննես Խաչատրյանը դարձյալ մասնակցել է դեկտեմբերի 20-ի ավագանու նիստին և կողմ քվեարկել կնոջը համայնքային բյուջեից սոցիալական օգնություն հատկացնելու որոշման օգտին:
Առաջին անգամը չէ, որ ավագանու անդամ Հովհաննես Կարապետյանը կողմ է քվեարկում մերձավորին օգնություն հատկացնելու որոշման օգտին: 2017թ. օգոստոսի 23-ին նույն սկզբունքով 50,000 դրամ է հատկացվել ավագանու անդամի որդուն՝ Կարապետ Խաչատրյանին:
70,000-ական դրամ սոցիալական օգնություններ են ստացել նաև Հովհաննես Այվազյանը, Արկադիկ Մանուկյանը, Աննա Սուքասյանը և Զարիկ Հակոբյանը, սակայն ընտրողների ռեգիստրի համաձայն, նրանք Ջրառատի հաշվառում չունեն:
Մանրամասները՝ hetq.am-ում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել