Քուրդերի իրավունքները պաշտպանվում են Եվրամիության շատ ներկայացուցիչների կողմից
Սիրիացի քուրդերի հիմնական պահանջը երկրի հյուսիսարևելյան շրջաններում իրենց կողմից ստեղծված ինքնակառավարման մարմինների պահպանումն է: Այս մասին Rudaw հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական կոալիցիայի հրամանատար Մազլյում Աբդին: «Մենք ինքնավարություն ենք ուզում՝ անկախ անվանումից. մեզ համար կարևոր է, որ քուրդերը ինքնուրույն կառավարեն այն տարածքը, որտեղ բնակվում են»,- նշել է ռազմական առաջնորդը: Նա նաև հայտնել է, որ քրդական հարցը քննարկել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում:
Աբդին ընդգրկված է եղել Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ աշ-Շեյբանիի գլխավորած պատվիրակության կազմում, որը փետրվարի 13-ին Մյունխենի համաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ «Բանակցությունների ընթացքում քննարկվել է միջազգային տերությունների դերը՝ որպես քրդերի և սիրիական իշխանությունների միջև հունվարի 29-ին կնքված համաձայնագրի կատարման երաշխավորներ», - հայտնել է նա։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի