Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին
Ուշա Վենսը՝ Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին:
Ծնվել է 1986 թվի հունվարի 6-ին:
Մինչ ամուսնությունը՝ Ուշա Չիլուկուրի:
Նա ծնվել և մեծացել է Կալիֆորնիայում՝ Սան Դիեգո քաղաքի արվարձանում, հնդիկ ներգաղթյալներ Քրիշ և Լաքշմի Չիլուկուրիների ընտանիքում։
Նրա երկու ծնողներն էլ պրոֆեսորներ են, ծնվել են Հնդկաստանի Անդհրա Պրադեշ նահանգում։ Ուշայի մանկության ընկերները նրան նկարագրել են որպես «առաջնորդ» և «գրքամոլ»։
Ուշան սովորել է Յեյլի համալսարանում, որտեղ գերազանցությամբ ստացել է պատմության բակալավրի աստիճան: Այնուհետև սովորել է Քեմբրիջի համալսարանում՝ որպես Gates Cambridge Scholar և 2010 թվականին ստացել է փիլիսոփայության մագիստրոսի աստիճան։ 2013 թվականին նա ստացել է իրավագիտության դոկտորի աստիճան Յեյլի իրավաբանական դպրոցում, որտեղ աշխատել է որպես Yale Law Journal-ի գործադիր զարգացման խմբագիր։
Յեյլի իրավաբանական դպրոցում սովորելու տարիներին Ուշան հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ Ջեյմս Դեյվիդ Վենսին: Նրանց հարաբերությունները խրախուսվել են նրանց պրոֆեսոր Էմի Չուայի կողմից։ 2013 թվականին Չիլուկուրին և Վենսը համատեղ անցկացրել են քննարկման խումբ Յեյլի համալսարանում՝ «սպիտակամորթ Ամերիկայի սոցիալական անկում» թեմայով։
2014 թվին Ուշան և Ջեյմսը ամուսնանում են:
Ուշա Վենսն ամուսնու հետ Հայաստանում էր։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը