ԱՄՆ-ում առաջին անգամ օդային ճանապարհով տեղափոխել են փոքր միջուկային ռեակտոր
ԱՄՆ Էներգետիկայի և պաշտպանության դեպարտամենտը պատմության մեջ առաջին անգամ իրականացրել է փոքր միջուկային ռեակտորի օդային տեղափոխում։ Valar Atomics ընկերության արտադրած «Ward» փոքր ռեակտորը C-17 բեռնատար ինքնաթիռով Կալիֆոռնիայից հասցվել է Յուտայի ռազմաբազա՝ ապացուցելու միջուկային էներգիայի արագ տեղակայման հնարավորությունը։
Reuters-ը գրում է, որ այս փորձարկումը նպատակ ունի ցուցադրել միջուկային էներգիայի արագ տեղակայման հնարավորությունը թե՛ ռազմական կարիքների, թե՛ քաղաքացիական օգտագործման համար, հատկապես հեռավոր շրջաններում։ Միկրոավտոբուսի չափսեր ունեցող այս սարքը կարող է արտադրել մինչև 5 մեգավատ էլեկտրաէներգիա, ինչը բավարար է 5000 տան պահանջարկը հոգալու համար։
Ըստ նախնական ժամանակացույցի՝ ռեակտորը պետք է հասնի ինքնաբավ աշխատանքային վիճակի մինչև 2026 թվականի հուլիսի 4-ը, իսկ 2027-ին կսկսվի էներգիայի փորձնական վաճառքը՝ նպատակ ունենալով 2028-ին անցնել ամբողջական առևտրային շահագործման։
Չնայած լավատեսական կանխատեսումներին, փորձագետների մի մասը շարունակում է մատնանշել արտադրվող էներգիայի բարձր ինքնարժեքը և ռադիոակտիվ թափոնների կառավարման չլուծված հարցերը, որոնք մնում են փոքր մոդուլային ռեակտորների զանգվածային կիրառման հիմնական խոչընդոտները։
Փոքր չափսերը չեն լուծում ռադիոակտիվ թափոնների խնդիրը։ Այս պահին ԱՄՆ իշխանությունները բանակցում են մի քանի նահանգների հետ՝ թափոնների վերամշակման կամ մշտական պահման վայրեր ստեղծելու շուրջ։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները