«Խաղաղության խորհրդում» Ռուսաստանի և Բելառուսի դիրքորոշումը կլինի միասնական. Լուկաշենկո
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված «Խաղաղության խորհրդում» Բելառուսի և Ռուսաստանի դիրքորոշումը կլինի միասնական, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Մինսկում Միութենական պետության պետքարտուղար Սերգեյ Գլազևի հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ Բելառուսը չի պատրաստվում շեղվել «Խաղաղության խորհրդին» մասնակցելու նախկինում ընդունված որոշումից և, լինելով Ռուսաստանի դաշնակիցը, պատրաստ է համատեղ համագործակցել այդ թեմայով:
«Բնականաբար, այդ դիրքորոշումը՝ և՛ Ռուսաստանի, և՛ Բելառուսի, կլինի միասնական: Մենք կմշակենք այդ դիրքորոշումը, քանի որ ունենք նույնական տեսակետներ»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում «ԲելՏԱ» գործակալությունը: Բելառուսի նախագահն ընդգծել է, որ «Խաղաղության խորհրդում» Մինսկը աշխատելու է ամենալուրջ կերպով՝ միևնույն ժամանակ զբաղեցնելով ինքնիշխան դիրքորոշում, հայտնում է «Ռիա նովոստի»-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահի վարչակազմը Գազայի հարցով «Խաղաղության խորհրդի» աշխատանքներին մասնակցելու հրավերներ էր ուղարկել շուրջ 50 պետությունների ղեկավարների, որոնք մի քանի օրվա ընթացքում հրապարակավ հայտնում էին ամերիկյան նախագահի առաջարկը ստանալու մասին: Հրավիրյալների ցուցակում ներկայացված են երկրներ տարբեր տարածաշրջաններից՝ Ավստրալիայից մինչև Ճապոնիա: Ռուսաստանը, Բելառուսը և Ուկրաինան նույնպես ընդգրկված են հրավիրյալների ցանկում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին