Ռումինիայի նախագահը կմասնակցի Վաշինգտոնում կայանալիք Խաղաղության խորհրդի առաջին նիստին
Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը հայտնել է, որ փետրվարի 19-ին Վաշինգտոնում կմասնակցի Խաղաղության խորհրդի առաջին նիստին։ «Հաջորդ շաբաթ ես կմասնակցեմ Խաղաղության խորհրդի առաջին նիստին՝ ընդունելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը։ Ռումինիան կունենա դիտորդի կարգավիճակ և ես կվերահաստատեմ միջազգային խաղաղարար ջանքերին ուղղված մեր աջակցությունն ու Գազայի հատվածի վերակառուցման գործընթացին մասնակցելու պատրաստակամությունը»,- գրել է նա Facebook-ի իր էջում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրավերն ստանալուց հետո Ռումինիան բանակցություններ է սկսել ամերիկյան կողմի հետ՝ Խաղաղության խորհրդի կանոնադրության համատեղելիությունը նախկինում ստանձնած այլ միջազգային պարտավորությունների հետ պարզաբանելու համար։ Մասնավորապես, խոսքը գնում է այդ փաստաթղթի դրույթների և ՄԱԿ-ի կանոնադրության միջև հնարավոր հակասությունների մասին։ Այդ բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել, որ Ռումինիան Խաղաղության խորհրդի նիստին կմասնակցի դիտորդի կարգավիճակով։
Հունվարի 22-ին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում 19 երկրների ներկայացուցիչներ ստորագրել են Խաղաղության խորհրդի կանոնադրությունը, որն ստեղծվել է Գազայի հատվածում խաղաղ կարգավորման շրջանակներում։ Վաշինգտոնում հայտարարել են, որ կազմակերպությանը միացել են նաև այլ պետություններ։ Խաղաղության խորհուրդն ստեղծվել է Իսրայելի և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Գազան կառավարելու նպատակով, սակայն ենթադրվում է, որ այն կզբաղվի նաև այլ տարածաշրջանների հակամարտությունների կանխարգելմամբ ու կարգավորմամբ։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...