Միջուկային փորձագետների հետ այսօր հանդիպելու եմ Ռաֆայել Գրոսիի հետ. Աբբաս Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ փետրվարի 16-ին Ժնևում՝ ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների երկրորդ փուլից մեկ օր առաջ, կհանդիպի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրում է կատարել X-ի իր էջում։ «Միջուկային փորձագետների հետ այսօր հանդիպելու եմ Ռաֆայել Գրոսիի հետ՝ խորը տեխնիկական քննարկման նպատակով։ Երեքշաբթի ԱՄՆ-ի հետ բանակցություններին ընդառաջ կհանդիպեմ Օմանի արտգործնախարար Բադր բին Համադ ալ Բուսաիդի հետ։
Ես ժնևում եմ՝ արդար և հավասար համաձայնության հասնելու իրական գաղափարներով։ Ինչը սեղանին չէ՝ հնազանդությունը սպառնալիքներից առաջ», - գրել է Արաղչին X-ում։
Փետրվարի սկզբին Իրանը և ԱՄՆ-ն վերսկսել էին բանակցությունները՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տասնամյակներ շարունակվող վեճը լուծելու և նոր ռազմական բախումը կանխելու նպատակով։
Թեպետ Վաշինգտոնը ձգտում է ընդլայնել բանակցությունների շրջանակը՝ ներառելով նաև ոչ միջուկային հարցեր, ինչպես օրինակ՝ Իրանի հրթիռային պաշարների հարցը, սակայն Թեհրանը հայտարարում է, որ պատրաստ է քննարկել իր միջուկային ծրագրի սահմանափակումները միայն պատժամիջոցների մեղմացման դիմաց։
Իրանը բազմիցս հայտարարել է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես քաղաքացիական նպատակներով է։ Պաշտոնական Թեհրանը պատրաստակամություն է հայտնել մեղմել միջուկային զենքի վերաբերյալ առկա մտահոգությունները՝ «կառուցելով վստահություն, որ հարստացումը խաղաղ նպատակներով է և այդպես էլ կմնա»։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար